Wednesday, 22 07 2026
Լայնածավալ ճանապարհաշինական ծրագրեր Գյումրիում
Կամավոր հանձնվել են ինքնաձիգներ, նռնակներ և զինամթերք
Սփյուռքում ապրող հայ երեխան պետք է կապված լինի Հայաստանի հետ՝ սովորելով հայերեն. Արթուր Մարտիրոսյան
Ուսումնասիրվել են բուժառուների իրավունքների ապահովմանն առնչվող հարցեր․ Պաշտպանը՝ Սյունիքի նյարդահոգեբուժական դիսպանսերում
00:00
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
ՊՆ N զորամասի զինծառայող է մահացել
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում․ Երևանի քաղաքապետարան
Անձնագիրը պետք է հարազատության զգացում փոխանցի․ ՆԳ նախարար
Վենետիկում քննարկվել են Հայաստանի և Իտալիայի տնտեսական համագործակցությունն ընդլայնելու հեռանկարները
Ձերբակալվել է ապօրինի զենք և զինամթերք պահելու ու կրելու մեջ կասկածվող երկու անձ
Անրի Վեռնոյի փողոցում երթևեկությունը կդառնա միակողմանի
Հրդեհ՝ Նազարբեկյան թաղամասում․ տեղում է 2 մարտական հաշվարկ
Փրկարարները «Կարմիր Սար»-ում հայտնաբերել են զբոսաշրջիկին
Գարիկ Սարգսյանը դադարեցնում է Վեդի համայնքի ղեկավարի լիազորությունները
22:00
Տեխնոլոգիական առաջընթացի նոր վտանգները
21:50
Հայ ըմբիշները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Ոչինչ չի խանգարում, որպեսզի Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություններ հաստատեն
21:30
Թեհրանը հուսահատորեն հանդիպում է փնտրում․ Թրամփ
Ադրբեջանի զորքերը Հայաստանում խոչընդոտ են ԹՐԻՓՓ-ին
21:09
Հայկ Մինասյանը՝ աշխարհի չեմպիոն
Իրանը «կանցնի հարձակմա՞ն»
Ադրբեջանից մատակարարումներն ամրապնդում են Հայաստանի էներգետիկ անվտանգությունը․ Ալիև
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով հաղորդում է ներկայացրել դատախազություն
20:30
Ումերովը Վաշինգտոնում Ուկրաինայի դեսպանի պաշտոնի հիմնական թեկնածուներից է
20:10
Զելենսկին քննարկել է Բելառուսի տարածքից Կիևի ուղղությամբ հնարավոր հարձակումը
Սիսիանում գտնվող 0,0451 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքին
Օզգյուր Օզելը հայտարարել է նոր կուսակցություն ստեղծելու մասին
Վանաձորի ղեկավարը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ
19:30
Թրամփը պատրաստում է նոր մաքսատուրքեր տասնյակ երկրների դեմ
Քննչական կոմիտեի նախագահը հանդիպել է նորանշանակ քննիչներին

Նիկոլ Փաշինյանը սկսեց ամենաբարդից

Նիկոլ Փաշինյանն այսօր իր նախաձեռնությամբ հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ: Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են երկկողմ հարցեր, նաև ՀԱՊԿ գործունեությանն առնչվող խնդիրներ: Կասկածից վեր է, որ հեռախոսազրույցի բուն թեման ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցն է, փոփոխության հարցը: Յուրի Խաչատուրովը, որ ադ պաշտոնին Հայաստանի քվոտայով նշանակվել է 2017-ի ապրիլին, ներկայումս անցնում է Մարտի 1-ի գործով մեղադրյալ, և հայտնի իրադարձությունների արդյունքում առաջացել է նրան այդ պաշտոնում փոխելու խնդիր: Հայաստանի քվոտան մինչև 2020 թվականն է և, ինչպես հայտարարեց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, Երևանը մտադիր է մինչև վերջ պահել ԳՔ պաշտոնը ՀԱՊԿ-ում:

Մյուս կողմից կա Երևանի թեկնածության հաստատման բարդության նախադեպը, երբ մոտ մեկ տարի այդ թեկնածությունը չէր հաստատվում զանազան պատճառներով, ըստ խոսակցությունների՝ Բելառուսի և Ղազախստանի դեմ լինելու պատճառով: Կկրկնվի՞ նույն պատմությունը: Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանի և Նազարբաևի խոսակցության թեման եղել է դա: Միևնույն ժամանակ հետաքրքիր է՝ վերաբերմունքը կախված է թեկնածուի՞ անձից միայն, թե՞ Հայաստանից ընդհանրապես: Այսինքն՝ խնդիրը Հայաստանի քվոտա՞ն է, որը փորձում են հենց Հայաստանի դեմ էլ խաղարկել, թե՞ կոնկրետ թեկնածությունը:

Ներկայումս տեղեկություն է տարածված, որ Հայաստանի նոր թեկնածու կարող է լինել Վաղարշակ Հարությունյանը, որը, այսպես ասած, ռուսամետ պաշտոնաթող գեներալ է, պաշտպանության նախկին նախարար: Պաշտոնական հաստատում չկա, ու թերևս չի լինի, մինչև չլինի ներքին համաձայնություն ՀԱՊԿ նախագահների ֆորմատում: Հետաքրքիր է, որ Փաշինյանը, ըստ էության, սկսում է Ղազախստանից: Դա նշանակո՞ւմ է արդյոք, որ Ռուսաստանի և Բելառուսի մասով խնդիրներ, ըստ էության, չկան, և Մոսկվան ու Մինսկը համաձայն են Հայաստանի ներկայացրած թեկնածուին:

Միևնույն ժամանակ Եվրասիական ինտեգրացիոն նախագծերում Հայաստանի համար գրեթե բացահայտ դիմադրության կազմակերպիչը կամ առաջնագծում գործնականում միշտ եղել է Ղազախստանի նախագահ Նազարբաևը, և այստեղ իհարկե Հայաստանի իշխանության լեգիտիմությունը, մեծ հաշվով, առանցքային որոշիչ չէ, հաշվի առնելով այն, որ փոխադարձ, այսպես ասած, շահերի առումով Աստանան այնքան էլ կապված չէ Երևանին և բավական կապված է Բաքվին:

Այդ իմաստով տրամաբանական է, որ Փաշինյանը սկսում է թերևս ամենաբարդ տեղից: Միևնույն ժամանակ հատկանշական է նաև, որ Նազարբաևի խնդիրը նա, ըստ էության, միանգամից վերցնում է իր վրա, ի տարբերություն Սերժ Սարգսյանի, որն այն, մեծ հաշվով, թողնում էր Ռուսաստանի վրա, ինչպես 2014 թվականի մայիսին ԵՏՄ՝ Հայաստանի անդամակցության մասով Աստանայի վեհաժողովի հայտնի դրվագում, երբ Նազարբաևը անսպասելի բացեց Ալիևի նամակը՝ Սերժ Սարգսյանի քար լռության պայմաններում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում