Միլա Կունիսը՝ Ջիմի Ֆելոնի «Այսօր երեկոյան» շոուի ժամանակ պատմել է հաղորդավարին, թե ինչպես են ինքն ու իր ամուսինը՝ Էշթոն Քութչերը, մահից փրկվել իրենց մեղրամիսի ժամանակ։
Դերասանուհու խոսքերով՝ նրանք որոշել են միասին ժամանակ անցկացնել, անիվների վրա մի փոքրիկ տուն են գնել, սակայն չեն էլ պատկերացրել, թե ինչ անակնկալներ է պատրաստել իրենց համար ֆուրգոնը։ Ռոմանտիկ ճամփորդության առաջին դժվարությունները սկսվել են, երբ 44 աստիճան շոգին փչացել է իրենց մեքենայի օդորակիչը։ Հաջորդ վրիպումը տեղի է ունեցել, երբ իրենք քիչ է մնացել մոլորվեն, քանի որ Apple Maps-ի քարտեզագրական ծառայությունը իրենց մի ուղղությամբ է տարել, ճանապարհ ցույց տալով, որն ընդհանրապես գոյություն չի ունեցել և իրենք ինչ որ մի ժայռի մոտ են հայտնվել։

Վերջին հարվածն այն է եղել, երբ իրենց զբոսաշրջային ձեռնարկները ժամկետն անց են պարզվել, և զվարճանքների պուրակին հասնելու փոխարեն, նրանք հայտնվել են մի վայրում, որտեղ երկու բանտ է եղել կառուցված։ Դրանից հետո ամուսինները որոշել են վերջ տալ արկածներին։








































