Հորը սպանած երեք քույրերի փաստաբանները բողոքարկել են նրանց կալանքը։ Փաստաբանները միջնորդությամբ դատարանին խնդրել են աղջիկներին տնային կալանքի ենթարկել։
«Մենք մեր բողոքը ներկայացրել ենք։ Հույս ունենք, որ 2-3 շաբաթվա ընթացքում այն կքննարկվի»,-ասել է փաստաբան Ալեքսեյ Լիպցերը։
Նա նշել է, որ հարևանները դրական են բնութագրում աղջիկներին և որ նրանք համագործակցել են հետաքննության հետ։ Լիպցերը խնդրել է նաև հաշվի առնել քույրերից մեկի լավ առաջադիմությունը։
Հուլիսի 27-ին 17, 18 և 19-ամյա քույրեը սպանել են իրենց 57-ամյա հորը։











































