Գերմանիայում անոմալ տապը, բացի էլեկտրաէներգիայի գները բարձրացնելուց, տնտեսությանը մեծ հարված է հասցրել։ Այս մասին հաղորդում է «Սինհուա»-ն։
Գերմանիայի գյուղատնտեսության նախարարությունը հաղորդում է, որ եթե առաջիկայում շոգ և չորային եղանակը երկրում չփոխվի, ապա երկրի տնտեսությունը 1․4 մլրդ եվրոյի վնաս կկրի։
2018-ի ամառը Գերմանիայում ջերմային ռեկորդներ է սահմանել։ 1881-ից ի վեր այս տարվա հուլիսն ամենաշոգ ամիս է ճանաչվել։ Որոշ շրջաններում ջերմաստիճանը գերազանցում է +35-ը։ Տապի և երաշտի արդյունքում գետերում ջրի մակարդակը նվազել է, իսկ անտառներում հրդեհներ են բռնկվում։
Օդերևութաբանները ջերմաստիճանի անկում դեռ չեն կանխատեսում, իսկ փորձագետները խոսում են անմխիթար հետևանքների մասին։ Նման եղանակային պայմանները կարող են հանգեցնել 7-8 մլն տոննայով պակաս հացահատիկային բերքի։ Երաշտը կառնչվի նաև Ռեյն, Էլբա և Օդեր գետերով նավագնացությանը։










































