Իրավապահները 11 լրագրողի են ձերբակալել՝ Կարակասում շքերթի ժամանակ վենեսուելական առաջնորդ Նիկոլաս Մադուրոյի վրա մահափորձից հետո,– հայտարարել են Վենեսուելական տպագիր մամուլի աշխատակիցների ազգային արհմիությունում։
«ԶԼՄ–ների 11 լրագրողներ և աշխատակիցներ են անհիմն կերպով ձերբակալվել, ևս մի քանիսին ծեծել և կողոպտել են»,– ասվում է Twitter-ում արհմիության հայտարարության մեջ։
Կազմակերպությունում նշել են, որ նման գործողություններն անընդունելի են և պահանջել են «պատժել տեղեկատվություն ստանալու իրավունքը խախտողների պատասխանատուներին»։ Արհմիության տվյալներով՝ ձերբակալվածների թվում, բացի տեղական ԶԼՄ–ների ներկայացուցիչներից, նաև իսպանացի և արգենտինացի լրագրողներ կան։
Հիշեցնենք, որ օգոստոսի 4-ին Մադուրոյի վրա մահափորձ էր իրականացվել՝ Կարակասում, զինվորական շքերթի ընթացքում նրա ելույթի ժամանակ։









































