Չնայած աստղային կարգավիճակին՝ 3 տարվա ավտոմեքենան շատ ավելի էժան արժե, քան նորը: Այն կարելի է գնել վարձակալությամբ՝ ամսական 600 դոլարով:

Range Rover V8 Supercharged Autobiography LWB-ը, որով երթևեկել է Քիմ Քարդաշյանը, վաճառվում է: 2015 թվականի արտադրության այդ մեքենան կարելի է ձեռք բերել ընդամենը $85 880-ով: Այս մեքենայի նոր տարբերակն արժե $151 000: Եվս 20 հազար Քիմը տվել է Platinum Motor Sport-ի ծյունինգի համար:












































