Տեսախցիկը արձանագրել է, թե ինչպես է մեկ տարեկան փոքրիկը դուրս գալիս մանկապարտեզից և մոտ 10 րոպե զբոսնում փողոցում:
Դեպքը տեղի է ունեցել Ռուսաստանի Վոլոգդա քաղաքում: Երեխայի մայրը պատմել է, որ մանկապարտեզում երեխան անուշադրության է մատնվել և հանգիստ դուրս է ետնամուտքի բաց դռնից ու փախել:

Բակում փոքրիկի վրա ուշադրություն է դարձրել մի կին և դիմել է ոստիկանություն: Երեխայի մայրը պատմել է, որ մանկապարտեզում նույնիսկ չեն նկատել, որ երեխան փախել է:
Երեխայի դաստիարակը ազատվել է աշխատանքից:











































