Sunday, 05 07 2026
Փաշինյանը Եկատերինբուրգում կհանդիպի Միշուստինի հետ
13:45
Bloomberg. Հորմուզի նեղուցում օմանյան երթուղով նավարկությունը հասել է նվազագույնի
Սահմանադրությունը չի կարող մնալ ժամանակից կտրված, կարծրացած փաստաթուղթ․ նահագահ
13:15
Մունդիալ-2026. Ֆրանսիան դուրս եկավ քառորդ եզրափակիչ
Սահմանադրությունը մեր պետականության հիմնասյունն է. Ալեն Սիմոնյան
12:45
Թրամփի հետ քննարկել ենք ռազմաճակատում առկա իրավիճակը․ Զելենսկի
Թող Սահմանադրությունը շարունակի ծառայել որպես մեր պետականության հուսալի հենարան. ՍԴ նախագահ
12:15
Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Սպասվում են տեղումներ
11:45
Մունդիալ-2026. Մարոկկոն խոշոր հաշվով հաղթեց Կանադային
Սահմանադրական ոգին ՀՀ-ում ուժեղ է և հաստատուն․ Նիկոլ Փաշինյան
11:15
Ես ընտրվեցի ճիշտ ժամանակին․ Թրամփ
Հուլիսի 5-ին Հայաստանը նշում է Սահմանադրության օրը
Լարսը բաց է
Իսրայելի՝ Հայոց Ցեղասպանության ճանաչման հիմքում Գազան է, ռեգիոնալ հեգեմոնիան, բայց ոչ՝ Հայաստանը
Վթարային ջրանջատում Չարենցավան քաղաքում
Անհետ կորածների հարցը Բաքուն օգտագործում է հակահայկական ներքին կոնսոլիդացիայի համար
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Ընդդիմադիր դաշտը օտարերկրյա գործակալներից պետք է ազատել. իշխանությունը կարևոր առաքելություն ունի
09:45
70 տարի անց Սիբիրի մի մասը կարող է վերածվել անտառատափաստանի
09:30
Միլիոնավոր դոլարների գանձեր՝ մեկ աճուրդում․ Sotheby’s-ի բացառիկ ցուցադրությունը
09:15
Չինական ընկերությանը պարտավորեցրել են Louis Vuitton-ին վճարել 1,5 միլիոն դոլար
Թրամփը կընդունի՞ Պուտինի «սպառնալիքը»
ԱԲ-ն կարող է պետական կառավարման համակարգը դարձնել ավելի արդյունավետ, քաղաքացիների կարիքներին արագ արձագանքող. ԲՏԱ նախարարի հարցազրույցը
23:50
Կարող էինք հուղարկավորության ժամանակ մեկ հարվածով վերացնել Իրանի ղեկավարությանը․ Թրամփ
Ամբերդի վերականգնման աշխատանքներին ծանոթանալու նպատակով ԿԳՄՍ նախարարն այցելել է ամրոցի տարածք
23:30
ՌԴ-ն Ուկրաինային հորդորում է 6 ժամով դադարեցնել Կոնստանտինովկայի գնդակոծություն
Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների հավաքականը հաղթանակով է մեկնարկել երևանյան ԵԱ-ում
23:10
ԱՄՆ-Իրան բանակցությունները կվերսկսվեն հուլիսի 11-ին
Տեղի է ունեցել կին դիվանագետների միջազգային օրվան նվիրված բարձր մակարդակի միջոցառում

Մարտի 1-ի գործը պետք է վարի միջազգային փորձագետներով համալրված քննչական խումբը․ Դավիթ Շահնազարյան

Մեր երկրի առջև մի շարք մարտահրավերներ կան, առանցքայինն այս պահին հայ-ռուսական հարաբերություններն են: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում 1992-95թթ Հայաստանի հատուկ դեսպան, ԱԱԾ նախկին տնօրեն Դավիթ Շահնազարյանն ընդգծեց. «Չհասկացվածությունը, անվստահությունը շատ մեղմ գնահատականներ են: Հայաստան – Ռուսաստան հարաբերություններում կա շատ խոր ճգնաժամ, ինչպիսին չի եղել մեր անկախության ողջ պատմության ընթացքում: Կարծում եմ՝ այդ ճգնաժամ չի ավարտվելու, այլ գնալով խորանալու է»:

Անդրադառնալով 2008թ. Մարտի 1-ի դեպքերի գործով քննությանը՝ Դավիթ Շահնազարյանը նշեց. «Ակնհայտ է, որ դա իրավական գործընթաց է, բայց մյուս կողմից՝ այդ գործընթացի առյուծի բաժինը քաղաքական է, և այս երկու գործընթացները մեկը մյուսի վրա ազդում են: Իմիջիայլոց դա շատ ակտիվ սկսեցին քաղաքականացնել հենց Հայաստանում իշխանության պաշտպանողները, այսպես ասած՝ հեղափոխականները, բայց այստեղ շատ ավելի կարևոր է դրա արտաքին քաղաքական բաղադրիչը:

Մենք ապրում ենք էապես փոխված աշխարհում, նույնիսկ 2008-ի և այսօրվա աշխարհներն իրարից տարբեր են: Գիտենք այն, ինչ տասնամյակներ, եթե ոչ հարյուրամյակից ավելի սովորեցրել են աշխարհի բոլոր քաղաքագիտական դպրոցներում ու համալսարաններում, որ արտաքին քաղաքակնությունը ներքին քաղաքականության շարունակությունն է. դա ճիշտ է որոշակի տիպի երկրների համար, առաջին հերթին այն երկրի համար, որտեղ այդ բանաձևը ծնվել է, խոսքը ԱՄՆ-ի մասին է, մեծ պետությունների համար գուցե այդպես է: Դեռ տարիներ առաջ եմ գրել՝ հիմա աշխարհը այնպես է փոխվել, որ մեր տիպի պետությունների համար արտաքին քաղաքականությունն է որոշում ներքին քաղաքականությունը:

Մարտի 1-ի քննության քաղաքական բաղադրիչը գնալով ավելի է մեծանալու, ընդ որում՝ երկու կողմից էլ՝ պաշտպանության և մեղադրող կողմի: Չեմ կարծում, որ այդ քաղաքական բաղադրիչի աճը, դրական դինամիկան ձեռնտու է լինելու Հայաստանի իշխանություններին և քննչական խմբին:

Ռուսաստանի ռեակցիան մենք տեսանք, չեմ ուզում գնահատել Հայաստանի արձագանքի համարժեքությունը, բայց ես վստահ էի, որ Հայաստանը հետևյալ կերպ կարձագանքեր. ինձ թվում էր Հայաստանը պետք է առաջարկեր համատեղ քննություն անցկացնել և ոչ միայն Ռուսաստանի ներկայացուցիչների, այլ նաև միջազգային ներկայացուցիչների ընդգրկմամբ: Ես ուզում եմ հիշեցնել, որ դա ընդդիմության պահանջն էր 2008թ. Մարտի 1-ի դեպքերից հետո, նաև անձամբ իմ պահանջն է եղել, միջազգային կազմակերպություններ են դրա մասին խոսել, հակառակ դեպքում՝ ես կասկած չունեմ, որ կողմերը բավարարված չեն լինելու: Եթե բոլոր կողմերը, մեր հասարակությունը ուզում է բազմակողմանի, օբյեկտիվ, անաչառ քննություն, ապա միակ ելքը դա է, այստեղ երկու տարբերակ չկա»:

Անդրադառնալով դիտարկմանը, որ մեր հասարակությունը վստահում է ՀՀ ՀՔԾ-ի քննչական կարողություններին, Դ. Շահնազարյանը նշեց. «Ես անձամբ չեմ վստահում, որովհետև այն նույն կադրերն են: Ես չէի ասի, որ որպես ՀՀ քաղաքացի հպարտանում եմ Հայաստանի քննիչների մասնագիտական որակներով, իհարկե կան շատ լուրջ քննիչներ: Ես, օրինակ, վստահություն չունեմ՝ դատելով այն ամեն ինչից, ինչ այսօր տեսնում եմ: Մի փաստ նշեմ. բավականաչափ բաց չի գործում քննչական խումբը:

Միջազգային քննություն անելու համար կա երկու տարբերակ, առաջինը՝ Հայաստանի իշխանությունը հրավիրում է միջազգային քննչական խումբ, որպեսզի իրականացնի ողջ քննությունը… և երկրորդ՝ աշխարհաքաղաքական կենտրոններից հրավիրել ներկայացուցիչներ և առաջարկել համատեղ քննություն անցկացնել, և ընդգրկել այդ մասնագետներին՝ իրավաբաններին, քննիչներին քննչական խմբում, հրավիրել ԱՄՆ-ից, ԵՄ-ից, ՌԴ-ից և ինչու չէ նաև ՀԱՊԿ-ից, որովհետև ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն է որպես մեղադրյալ հանդես գալիս այդ գործում: Սա, կարծում եմ, միակ ճանապարհն է, որով կարելի է հասնել վստահության քննչական բոլոր գործողությունների հանդեպ, հակառակ դեպքում քաղաքական գործընթացը էապես գերիշխելու է քննչական խմբի գործունեության վրա:

Մարտի 1-ը և Հոկտեմբերի 27-ը համարում եմ մեր նորագույն պատմության երկու ամենաողբերգական դեպքերը: Դեպի ապագա շարժվելու համար առնվազն մեր հանրությունը պետք է որևէ կասկած չունենա քննության անաչառության և օբյեկտիվության վերաբերյալ և բացառի որևէ քաղաքական ազդեցություն քննչական խմբի վրա»:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում