Saturday, 04 07 2026
9-րդ գումարման ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն․ ՍԴ-ն ուժի մեջ թողեց ԿԸՀ 259-Ա որոշումը
20:10
Աշխարհում միլիարդատերերի թիվը հասել է պատմական առավելագույնի
Վեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում. ՀՏԶՀ
19:50
«Արյունոտ ջրվեժը» Անտարկտիդայում
Հայաստանի արտահանման ուղիների դիվերսիֆիկացումը և ընդլայնումը ՀՀ կառավարության ռազմավարական առաջնահերթություններից է․ Տիգրան Մկրտչյան
19:30
Ռեյխսկանցլերիայի հետ կապված բունկերը պատրաստվում են քանդել
Դատախազության ամենակարևոր ռեսուրսը սկզբունքային, պրոֆեսիոնալ, բարեվարք և իրենց ծառայությանը նվիրված մարդիկ են. գլխավոր դատախազը կոլեգիայի նիստ է անցկացրել
19:10
Հայտնաբերվել է կյանքի համար հնարավոր պայմաններ ունեցող մոլորակ
«Վարչաֆեստ 2026». երիտասարդական երաժշտական փառատոն՝ Սևանա լճի ափին
18:50
Ծայրահեղ շոգը փոխում է կենդանիների կյանքն ամբողջ աշխարհում
Փաշինյանը Գոռավան և Եղեգնավան բնակավայրերում ծանոթացել է կառուցվող մանկապարտեզների շինարարության ընթացքին
18:30
Netflix-ի միլիոնները՝ շքեղ մեքենաների ու ժամացույցների վրա․ ռեժիսորը դատապարտվել է
Երևանն ու Վաշինգտոնը վայելում են երկկողմ հարաբերությունների պատմական հանգրվանը. ԱԳՆ-ն շնորհավորել է ԱՄՆ-ին
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը կրկին չեղարկել է այցը ԱՄՆ
ՍԴ-ն մերժեց ԱԺ ընտրություններն անվավեր ճանաչելու դիմումը
17:50
Հունգարիայի վարչապետը երկրի խորհրդարանին կներկայացնի սահմանադրական փոփոխության նախագիծ՝ նախագահի պաշտոնանկության համար
Վեդի համայնքի Գոռավան բնակավայրի մանկապարտեզը կառուցվում է. Փաշինյան
17:30
Հնդկաստանն էներգետիկ ճգնաժամը հաղթահարում է տարբեր երկրների հետ բարեկամության շնորհիվ. Մոդի
Հուլիսի 5-ին Հայոց ցեղասպանության թանգարանը փակ կլինի
Իսրայելի գործողությունների հետևանքով Գազայում զոհերի թիվը գերազանցել է 73 հազարը
Օդի ջերմաստիճանը կնվազի
16:50
Ստամբուլից Միներալնիե Վոդի թռչող ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել
ՀՀ ՄԻՊ-ն այցելել է «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» ՊՈԱԿ
16:30
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Վեդի համայնքի Դաշտաքար բնակավայր. Փաշինյան
16:10
Զելենսկին ու Մերցը քննարկել են Կիևին Patriot համակարգերի մատակարարման հետ կապված հարցեր
Հայաստան-Իսրայել հարաբերությունները դեռ չունեն իրենց սեփական հունը․ գործելու մեծ դաշտ կա
Չինացի գիտնականները ստեղծել են գլխուղեղն իրական ժամանակում մոդելավորող չիպ
Կարապետյանների քաղաքականությունը համահունչ է կրկեսին. զվարճալի ժամանակներ են սպասվում
15:30
Թեյլոր Սվիֆթն ու Թրևիս Քելսին պաշտոնապես ամուսնացել են

ՊԵԿ-ը Հայաստանի 1000 խոշոր հարկատուներից առաջին կիսամյակում հավաքագրել է 17.7 տոկոսով ավելի հարկ

Ընթացիկ տարվա վեց ամսվա կտրվածքով Պետեկամուտների կոմիտեն առաջին 1000 խոշոր հարկատուներից հավաքագրել է 445 միլիարդ դրամ հարկ, որը կազմում է ընդհանուր հարկային մուտքերի 68.6 տոկոսը։

«Արմենպրես»-ի հետ զրույցում ՊԵԿ փոխնախագահ Ռաֆիկ Մաշադյանը նշեց նաև, որ 2017 թվականի հունվար-հունիսին 1000 խոշոր հարկատուները պետբյուջե են վճարել 378 միլիարդ դրամ, որը կազմել է ընդհանուր մուտքերի 67.4 տոկոսը:

«Պետեկամուտների կոմիտեն այս տարվա վեց ամիսներին, նախորդի համեմատ, ընդհանուր հարկերի մասով ավելի է հավաքագրել 15.7 տոկոս, խոշորների մասով աճը 17.7 տոկոս է: Սա նշանակում է, որ խոշոր հարկատուներն ավելի շատ են հարկ վճարել, քան փոքրերը: Պատճառն այն է, որ ՊԵԿ-ը որպես թիրախ շարունակաբար ընտրում է խոշոր հարկ վճարողներին, ոչ թե փոքրերին: Այսինքն՝ մեր վարչարարությունն ավելի հասցեական է, մենք մեր վերլուծական աշխատանքներն իրականացնելիս նկատվող խնդիրների մասին իրազեկում ենք հարկատուներին, առաջարկում ենք ուղղումներ ու շտկումներ իրականացնել իրենց հաշվարկներում: Դա հատկապես անում ենք խոշորների մոտ, քանի որ այնտեղ ֆիսկալ էֆեկտը շատ է»,-ասաց Ռաֆիկ Մաշադյանը:

Ընդհանուր հարկային եկամուտների աճն էլ ՊԵԿ փոխնախագահը պայմանավորում է ինչպես տնտեսական աճով, այնպես էլ վարչարարությամբ ու հարկ վճարողների վարքագծի փոփոխությամբ:

Անդրադառնալով առաջիկա ամիսների հարկային մուտքերի կանխատեսմանը՝ պաշտոնյան նկատեց, որ իրենց նվազագույն նշաձողը 2018-ի բյուջեի կատարումն է, ինչը, սակայն, չի նշանակում, որ փորձելու են բյուջեն կատարել ու ասել, որ լավ են աշխատել: «Ես դժվարանում եմ թիվ ֆիքսել, թե որքան կլինեն մեր հարկային եկամուտները տարվա վերջին, բայց այն, որ դա կգերազանցի «Բյուջեի մասին» օրենքով սահմանված թիվը, վստահեցնում եմ»,-ավելացրեց Ռաֆիկ Մաշադյանը:

Համաձայն ՊԵԿ տվյալների՝ տասը ամենախոշոր հարկ վճարողների ցանկը գլխավորում է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը», որը 2018-ի առաջին կիսամյակում վճարել է 24.6 միլիարդ դրամ հարկ, «Գազպրոմ Արմենիան»-ն երկրորդն է՝ 20.7 միլիարդ դրամ հարկով, «Գրանդ Տոբակոն» վճարել է 16.6 միլիարդ դրամ, «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ընկերությունը չորրորդն է՝ 8.8 միլիարդ դրամով, «ՍիՓիԷս Օիլ Քորփորեյշնը»՝ 8.16  միլիարդ դրամ, «Ֆիլլիպ Մորիս Արմենիան»՝ 8.15 միլիարդ դրամ, «Ալեքս Հոլդինգը»՝ 7.6 միլիարդ դրամ, «Ջեյ Թի Այ Արմենիան»՝ 7 միլիարդ դրամ, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը՝ 6.5 միլիարդ դրամ, «Ինտերնեյշնլ Մասիս տաբակը»՝ 5.8 միլիարդ դրամ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում