«Դա իմ նվաճումն է, իմ հարստությունն է, իմ ուրախությունն է,- «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում ասաց Աշոտ Ղազարյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ ժողովրդի սերը, ջերմ վերաբերմունքը նրա հանդեպ միշտ ակնհայտ է եղել, և ամեն մեկն իր հարազատն է համարում նրան: – Շատ ուրախ եմ, որ մարդիկ գնահատում են ինձ և զգում են, որ ինչ որ անում եմ իրենց համար, անկեղծ եմ անում, շինծու, ձևական բան չկա»:
Մութ ու ցուրտ օրերին լույս ու ծիծաղ էին պարգևում Ա. Ղազարյանի հումորները: «Եղել է դեպք, որ ելույթի ժամանակ ժողովուրդը ոգևորված նայում էր, «համեղ պատառը» պահել էի վերջում, ու… հոսանքն անջատվեց… Մարդիկ այնքան սպասեցին, մինչև գնացի էլեկտրոցանց, խնդրեցի հոսանքը միացնեն, եկա, տեսա մարդիկ սպասում են. ծափ, ուրախություն: Հրաշք էր: Մարդիկ իմ սերն են զգացել, ես՝ իրենցը: Ինձ տեսնելով ասում են՝ մեր Աշոտը չի՞, «մեր» բառն արդեն ինձ համար գնահատանք է»:
«Իմ հումորի մեջ ասելիք կա, և իմ հանդիսատեսը միշտ կա: Կարոտել էի բեմին ու ժողովրդին»,- նշեց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ տևական դադարից հետո նոր ներկայացում է բեմադրվել՝ «Ես ապրում եմ Երևանում». ներկայացումը շեփորահար երևանցու մասին հումորով և հուզիչ պատմություն է:
Մանրամասն՝ տեսանյութում:










































