Monday, 29 06 2026
ՀՀ ՏԿԵ նախարարությունը հայտարարում է Պետգույքի կոմիտեի նախագահի պաշտոնում թեկնածուների ընտրության մեկնարկի մասին
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է Դուբրովնիկի ֆորումի «Ուժային կենտրոնների միջև․բազմավեկտոր դիվանագիտության դասերը» խորագրով քննարկմանը
Երևանի Վաղարշյան և Գր․Արծրունի փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
ՀՀ ԲՏԱ նախարարը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ
Հունիսի 30-ին Էրեբունիում կկատարվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Էկոնոմիկայի նախարարը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են երկու երկրների առևտրատնտեսական գործակցության զարգացման հնարավորությունները
«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն»-ի տնօրենը մասնակցել է Պետերբուրգյան միջազգային իրավաբանական համաժողովին
22:50
ԱԱ-ի ձախողումը հասել է նախագահի մակարդակի․ Լի Չժե Մյոնը ստուգում է հանձնարարել
Երևանում Խանջյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
22:30
Մունդիալ-2026. Բրազիլիան լրացուցիչ ժամանակում խփած գոլի շնորհիվ հաղթեց Ճապոնիային
ՔՊ-ն ԱԺ փոխնախագահներ կառաջադրի Հայկ Կոնջորյանին և Վահագն Ալեքսանյանին
22:10
Ֆրանսիան և Օմանը պայմանավորվել են համատեղ մասնակցել Հորմուզի նեղուցի ականազերծմանը
ՍԴ-ում լյուստրացիա է ընթանում՝ քննարկվում է Կրեմլի միջամտության հարցը. արձագանքները պերճախոս են
Վրաստանն ու Ղազախստանը ստորագրել են ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Քնեսեթը ևս կճանաչի Հայոց Ցեղասպանությունը՝ Իսրայելը կգնա մինչև վերջ
21:30
Գերմանիայում անչափահասների ուղղիչ հաստատությունում հրաձգության հետևանքով հինգ մարդ է սպանվել
Ընդդիմության մարտավարությունը սուտն է՝ կոշտ բթությամբ. 2031-ին էլ չենք խոսի չարածների մասին
21:09
Կատարում Իրանի հետ բանակցությունների կմեկնեն Ուիթքոֆը և Քուշները. Սպիտակ տուն
Բելգրադում «թեժ է լինելու»․ Ռուսաստանը «կկորցնի՞» Սերբիան
20:50
Այս գիշեր կտեսնենք «Ելակի լուսինը»
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Հայաստան կժամանի հուլիսի 2-ին
20:30
Սերենա Ուիլյամսը վերադառնում է մեծ թենիս
Տիգրան Ավինյանն ու Ալեքսանդրա Քոուլը քննարկել են Երևանի զարգացման նախաձեռնությունները
20:10
Չորս օրում Հորմուզի նեղուցով անցել է հումքով բեռնված 124 նավ
ՄԱԶԾ-ի աջակցությամբ Հայաստանի համայնքներում իրականացվել են տարբեր ծրագրեր
19:50
Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարը մեկնում է Պեկին
ԲԸՏՄ-ն և ԵՊՀ-ն ընդլայնում են համագործակցությունը՝ համադրելով գիտական ներուժն ու տեսչական փորձը
19:30
Եվրոպան պայքարում է պատմական շոգի դեմ
Նոյեմբերի 1-ից ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացը կթվայնացվի
19:10
Բրիտանիան արդիականացնում է հատուկ նշանակության ուժերը

Առերևույթ չարաշահումների դեպքեր են բացահայտվել սոցծառայության Վանաձորի և Սպիտակի տարածքային գործակալություններում

Լոռու մարզի դատախազությունում հերթական քրեական գործերն են հարուցվել սոցիալական ծառայության տարածքային գործակալությունների աշխատակիցների կողմից սոցիալական նպաստների տրամադրման գործընթացում առերևույթ չարաշահումների փաստերով: Այս մասին տեղեկացրին ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից՝ հավելելով. « ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Վանաձոր քաղաքի Բազումի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացել սոցիալական ծառայությունների Վանաձորի տարածքային բաժնի մասնագետների կողմից սպասարկման տարածքում հաշվառված մի շարք քաղաքացիներից ապօրինի վարձատրություն պահանջելու և ստանալու վերաբերյալ:

Բացի այդ, Վանաձոր քաղաքի մի խումբ բնակիչներ ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Վանաձոր քաղաքի Բազումի բաժնում հաղորդում են տվել այն մասին, որ 2008-2018թթ., տարբեր ժամանակահատվածներում, Վանաձորի սոցիալական ծառայության տարածքային գործակալության մի քանի մասնագետներ իրենց ընտանիքին հասանելիք նպաստը ստանալու համար պահանջել և ստացել են յուրաքանչյուր տարվա մեկից մինչև չորս ամսվա նպաստի գումարը:

Այս հաղորդումների հիման վրա ՀՀ ոստիկանության Բազումի բաժնում նախապատրաստվել են նյութեր, որի ընթացքում ձեռք են բերվել բավարար փաստական տվյալներ նաև առ այն, որ սոցիալական ծառայությունների Վանաձորի տարածքային բաժնի մասնագետը, 2012-2017թթ. իր սպասարկման տարածքների սոցիալական անապահովության նպաստից օգտվող 7 բնակիչներին նպաստառուների ցուցակում ընդգրկելու, հաջորդող տարիների ընթացքում նրանց նպաստի վճարումը չդադարեցնելու և նպաստների տրամադրման գործընթացն առանց խոչընդոտների իրականացնելու դիմաց պահանջել և ստացել է ընդհանուր առանձնապես խոշոր չափերի՝ 1.058.000 ՀՀ դրամ ապօրինի վարձատրություն:

Առկա են տվյալներ, որ նույն բաժնի մասնագետները 2008-2017թթ. նույնպիսի գործողություններ են կատարել սոցիալական անապահովության նպաստից օգտվող 4 շահառուների օգտին՝ դրա դիմաց պահանջելով և ստանալով խոշոր չափերի՝ 769.000 ՀՀ դրամ ապօրինի վարձատրություն: Բացի այդ, ըստ նախապատրաստված նյութերի՝ սոցիալական ծառայությունների Վանաձորի տարածքային բաժնի աշխատակիցները նախնական համաձայնության են եկել «Հայփոստ» ՓԲԸ տվյալ տարածքն սպասարկող փոստային բաժանմունքների ծառայողների հետ և, օգտագործելով իրենց պաշտոնեական դիրքը, 2017թ. սեպտեմբերից մինչև 2018թ. հունիս ամիսն ընկած ժամանակահատվածում, առանց 2 անձանց գիտության, տարածքային գործակալության համակարգչային բազայում վերջիններիս սոցիալապես անապահովության վերաբերյալ կեղծ տեղեկություններ մտցնելով, նրանց անվամբ ապօրինի ձևակերպել են ընտանեկան նպաստներ: Ապա գումարները նպաստառուների ցուցակներում հաշվառված նույն անձանց հանձնելու պատրվակով կազմել են կեղծ ցուցակներ և անձամբ ստանալով՝ խարդախության եղանակով հափշտակել նրանց անվամբ ելքագրված զգալի չափերի՝ 348.000 ՀՀ դրամ գումարը:

Միաժամանակ, ձեռք բերված առերևույթ փաստական տվյալներով պարզվել է, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալության համապատասխան կառուցվածքային ստորաբաժանման պաշտոնատար անձինք, իրենց լիազորությունների շրջանակում բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնելու միջոցով անչափահաս Մ. Ռ.-ին հաշմանդամ ճանաչելու, հաշմանդամության խումբը սահմանելու և արդյունքում հաշմանդամության կենսաթոշակ նշանակելու համար, 2018 թվականի մարտ ամսին վերափորձաքննության ժամանակ, որպես կաշառքի միջնորդ հանդես եկող աշխատակցի միջոցով, պահանջել են 80.000 ՀՀ դրամ կաշառք:

Լոռու մարզի դատախազի տեղակալի որոշմամբ նշված փաստերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 3111-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի, 3121-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի, 3111-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի, 3121-րդ հոդվածի 2-րդ մասի, 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 1.1-րդ կետերի, 325-րդ հոդվածի 2-րդ մասի, 311-րդ հոդվածի 1-ին մասի, 313-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Նույն ժամանակահատվածում Լոռու մարզի Կաթնաջուր համայնքի 2 բնակչի կողմից ներկայացված հաղորդումների առթիվ ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Սպիտակի բաժնում նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ստացվել, որ Սպիտակի սոցիալական ծառայության տարածքային գործակալության առաջատար մասնագետը 2009-2017թթ. իրենց սպասարկման տարածքներում բնակվող 2 շահառուներին նպաստառուների ցուցակում ընդգրկելու, նպաստի վճարումը չդադարեցնելու դիմաց ինչպես անձամբ, այնպես էլ օպերատորի միջոցով պահանջել և ստացել է ընդհանուր առանձնապես խոշոր չափերի՝ 1.227.000 ՀՀ դրամ ապօրինի վարձատրություն:

Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առերևույթ առկա են պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից առանձնապես խոշոր չափերով ապօրինի վարձատրություն ստանալու, պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողին առանձնապես խոշոր չափերով ապօրինի վարձատրություն տալու հանցագործության հատկանիշներ՝ Լոռու մարզի դատախազության դատախազի որոշմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 3111-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի և 3121-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Երկու քրեական գործերն էլ նախաքննություն իրականացնելու հանձնարարությամբ ուղարկվել են ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում