19-ամյա Բրուքլին Բեքհեմին օրերս տեսել են մոդել և լուսանկարիչ Աբի Մանցոնիի հետ՝ գրում է telegraf.com-ը:
Լրագրողները տեղեկացել են, որ Աբի Մանցոնին մարիխուանայի վաճառքի գծով բիզնես ունի: Իր Instagram-ում Մանցոնին պաշտոնական հայտարարություն է արել այն մասին, որ իսկապես թմրանյութ է վաճառում, բայց ինքը չի օգտագործում:

«Ես կանաբիսի վաճառքով զբաղվող ընկերություն եմ ղեկավարում, դա պաշտոնական բիզնես է, ես չեմ օգտագործում մարիխուանա»,- գրել է Աբին:











































