Կարիբյան ծովափին իսկական բնապահպանական աղետ է սպառնում։
Կարիբյան ծովափը զբոսաշրջիկների համար իր գրավչությունը կորցնելու վտանգի տակ է հայտնվել օվկիանոսի ջրերում աղբի մեծ քանակության պատճառով։

Բացի այն փաստից, որ ծովափերի մեծամասնությունը բառացիորեն լողում է աղբի մեջ, տեղի բուսականությունն ու կենդանական աշխարհն էլ սպառնալիքի տակ են գտնվում։ Լողափերը կեղտից գոնե մի քիչ մաքրելու համար Դոմինիկյան Հանրապետության իշխանությունները ստիպված են եղել երկրի զինվորականներին ներգրավել։ Զինվորականների, կամավորների և այս շրջանում տեղակայված հյուրանոցների աշխատակիցների խնդիրը պլաստիկի և աղբի սարերը մաքրելն է, որոնցով լցվել են ծովափերը վերջին մի քանի օրերի ընթացքում։
https://www.facebook.com/BBCnewsUkrainian/videos/1996068690424769/










































