ԱՄՆ–ում Նյու Յորք նահանգի գլխավոր դատախազ Բարբարա Անդերվուդը հայցով դիմել է ընդդեմ երկրի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի այն բանի համար, որ իշխանությունները թույլ են տվել ինտերնետում 3D տպիչի վրա ատրճանակ հավաքելու ուղեցույց տեղադրել։
Ինչպես նշվում է, հայցադիմումը ուղղված է նաև ընդդեմ «Երկրորդ ուղղում» հիմնադրամի և Defense Distributed ընկերության։ Նրան են միացել նաև մի քանի այլ նահանգների գլխավոր դատախազներ։
«Սա պարզապես ցնորամտություն է. հանցագործներին գործիքներ տրամադրել չհետևվող, չհայտնաբերվող ատրճանակներ ստեղծելու համար, որոնք տպված են 3D-տպիչով, բայց սա հենց այն է, ինչ թույլ է տալիս Թրամփի վարչակազմը»,– ասվում է փաստաթղթում։
Հայցադիմումի մեջ դատախազը պահանջում է, որպեսզի համացանցում դադարեցվի ատրճանակ հավաքելու ուղեցույցի տարածումը։










































