Վրաստանի սահմանադրական դատարանը երկրում օրինականացրել է մարիխուանայի օգտագործումը։ Այս մասին հաղորդում է «Գրուզիա օնլայն»-ը։
Իր վճռի մեջ դատարանը նշել է, որ մարիխուանայի օգտագործումը անձի ազատ զարգացման իրավունքով պաշտպանված գործողություն է։ Դրա հետևանքով մարիխուանայի օգտագործման համար պատժամիջոցները Վրաստանում այսուհետ չեղարկված են։
Սահմանադրական դատարանի հանձնաժողովը բավարարել է «Գիրչի» կուսակցության անդամներ Զուրաբ Ջապարիձեի և Վախթանգ Մեգրելիշվիլիի հայցը, որոնք պահանջել են ոչ սահմանադրական ճանաչել մարիխուանա օգտագործելու համար բոլոր պատժամիջոցները։







































