Իսպանիայի Անդալուսիա ինքնավար հանրության Մանիլվա բնակավայրում զանգվածային տարհանում են սկսել։ Այս մասին հայտնել է տարածաշրջանում արտակարգ օգնության տարածաշրջանային ծառայությունը։
Նման միջոցառումներ ձեռք են առել անվտանգության նպատակով։ Ժամանակավորապես փակվել է ավտոմայրուղիներից մեկի մի հատվածը։ Նշվում է, որ լույս երկուշաբթի արտակարգ ծառայություն հրդեհի պատճառով շուրջ 150 զանգ է ստացվել։
Տվյալ պահին իրավիճակը կայունացվում է։











































