Friday, 03 07 2026
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
Երևան-Սևան ավտոճանապարհին միջին նորոգման աշխատանքներ են կատարվում
Վստահ եմ, որ Հայաստանի և Կորեայի միջև ձևավորված համագործակցությունը նոր հնարավորություններ կստեղծի. ՇՄ նախարար
Անտառի դժվարանցանելի հատվածում հայտնաբերվել է որոնվող քաղաքացին
Հանս Կլյուգեի հետ քննարկեցինք համագործակցության հնարավորությունները խոշոր միջազգային միջոցառումների շուրջ, որոնք կհյուրընկալի Հայաստանը. Անահիտ Ավանեսյան
Հրդեհ՝ Բաղրամյան բնակավայրում գտնվող պահեստում
Կոտայքի ուսուցիչները բարելավել են թվային հմտությունները
Ոստիկանները 59-ամյա տղամարդու բակում հայտնաբերել են մշակված կանեփի 107 թուփ, նաև՝ 70 գրամ մարիխուանա
Մասիս համայնքում հողերի ապօրինի շահագործման և ոչ նպատակային օգտագործման փաստերով ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը դիմել է իրավապահ մարմիններին
Անահիտ Ավանեսյանը Ստամբուլում մասնակցում է առողջապահական համակարգերի պատրաստվածությանը նվիրված համաժողովին
Փորձագիտական կենտրոնի մասնագետները կանխել են հանցավոր արարք. նույնականացվել է սոցցանցում տարածված տպագիր տեքստի իրական հեղինակը
23:10
Հնդկաստանն անհրաժեշտության դեպքում պատրաստ է վառելիք մատակարարել Ռուսաստան
Մեկ օրում հայտնաբերվել է 12 հետախուզվող. ՆԳՆ
Բրազիլիայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
Անապահովության գնահատման նոր համակարգը ներդրվել է
22:30
Մենք միջակ թիմ ենք. Շվայնշտայգեր
2026-ի առաջին կիսամյակում պետական բյուջե են մուտքագրվել 1 տրլն 556 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր. ՊԵԿ
Եգիպտոսի նախագահը շնորհավորել է վարչապետ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
21:50
Վենեսուելայում երկրաշարժից 8 օր անց հաջողվել է փլատակներից ողջ դուրս բերել անվտանգության աշխատակցին
ՍԴ-ն իր պես ստերիլ որոշում է կայացնելու. Թրամփը և Պուտինը արդեն որոշել են
21:30
Ալբանիայում ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են եղել. կան տուժածներ
Այս ընտրություններում պետական ռեսուրսը հաղթեց փողին. ՍԴ-ն անփոփոխ կթողնի ԿԸՀ որոշումը
21:09
Սանտի Կասորլան ավարտեց կարիերան
Ի՞նչ սկզբունքներով և ձևաչափով է Հայաստանը հարաբերվելու Կենտրոնական Ասիայի հետ
20:50
Ռուսական «ստվերային» նավատորմն ու ԱԹՍ-ների լրտեսական արշավը Եվրոպայում
Հայաստանի բասկետբոլի ազգային թիմի նոր բասկետբոլիստը Մյունխենի «Բավարիա»-ի խաղացող է
20:30
Կիևում ռուսական զանգվածային հարվածների զոհերի թիվը հասել է 20-ի. սգո օր է հայտարարվել
Անընդունելի է օրենսդրությամբ չնախատեսված վճարների վերաբերյալ կառուցապատողի պահանջը հանրային ծառայողներին․ քաղաքաշինության կոմիտե
20:10
Դրեզդենում բացվել է կիսահաղորդիչների նոր գործարան
Քննարկումներ Սևանավանքի զբոսաշրջային միջավայրի բարելավման ուղղությամբ

Վարչապետի այցը Սանկտ Պետերբուրգ. ի՞նչ է կարևորել ՆիկոլՓաշինյանը

Հուլիսի 27-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին տարբեր շրջանակներում որոշակի շահարկումների առիթ դարձավ։

Բանն այն է, որ Հայաստանում սահմանադրական փոփոխություններից հետո ՀՀ վարչապետը, ելնելով նոր կարգավիճակից, լիազորված է մասնակցել ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի աշխատանքներին, այսինքն՝ անդամ երկրների ղեկավարների ձևաչափում։ Հիշեցնենք, որ դեռևս մայիսին Սոչիում Ն. Փաշինյանը մասնակցել է նման հանդիպման։ Ուստի վարչապետի մասնակցությունը նաև միջկառավարական խորհրդի նիստին որոշակի հարցեր էր առաջացրել։ Ինչպես պարզաբանել էր ինքը՝ վարչապետը, իր մասնակցությունը պայմանավորված է իրավական դաշտում առկա որոշակի անհամապատասխանությամբ։«Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի 14-րդ հոդվածում նշվում է. «Միջկառավարական խորհուրդն անդամ պետությունների կառավարությունների ղեկավարներից բաղկացած Միության մարմին է»։ Այսպիսով, քանի դեռ Պայմանագրում առանձին արձանագրության տեսքով տեղ չեն գտել համապատասխան փոփոխություններ, Խորհրդի աշխատանքների արդյունավետության տեսանկյունից շատ կարևոր էր ՀՀ վարչապետի մասնակցությունը նիստին։ Պետք է ընդգծել, որ նիստի ընթացքում անդրադարձ է եղել ԵԱՏՄ իրավանորմատիվային բազան կատարելագործելու հարցերին, ուստի այդ թվում նաև վերը նշված անհամապատասխանությունները, հավանաբար, կրում են ժամանակավոր բնույթ և մոտ ապագայում կստանան համապատասխան կարգավորումներ։

Սանկտ Պետերբուրգում ՀՀ վարչապետն իր ելույթում անդրադարձել է նիստի օրակարգային որոշ հարցերի, որոնց թվում էին նաև ԵԱՏՄ թվային օրակարգը, մաքսային համագործակցության, գազի ընդհանուր շուկայի ձևավորման, արդյունաբերական համագործակցության, ավիացիոն պատահարների հետաքննության մարմնի ստեղծման, գերակա ճյուղերում ներմուծման փոխարինման և այլ հարցեր։

Կարևոր է, որ Ն. Փաշինյանն ընդգծեց թվային ոլորտում Հայաստանի արձանագրած հաջողություններն ու ապագայի տեսլականն, ինչպես նաև ԵԱՏՄ թվային օրակարգին աջակցության հարցում փորձի փոխանակման կարևորությունը, որում Հայաստանը կարող է ապահովել իր դրական ներդրումը։

Մեկ այլ կարևոր հարց էր գազի ընդհանուր շուկայի ստեղծման արդյունքում ոլորտում դրական տեղաշարժ արձանագրելու անհրաժեշտությունը՝ հատկապես, հաշվի առնելով Հայաստանի ու Ռուսաստանի միջև համագործակցությունը գազամատակարարման ոլորտում, ինչպես նաև գնագոյացման վերաբերյալ վերջին շրջանում տեղ գտած քննարկումների զգայունությունը։

Բազմակողմ համագործակցության այս և այլ հարցերում պետք է հաշվի առնել ԵԱՏՄ անդամ պետությունների առանձնահատկությունները, ինչպես նաև նրանց համար հավասար հնարավորությունների պահպանումը։ Հայաստանի պարագայում էական նշանակություն ունեն ինչպես երկրի իրավաքաղաքական առանձնահատկությունները, այնպես էլ էքսկլավային դիրքը ԵԱՏՄ մյուս անդամների նկատմամբ, ինչի հաղթահարումը Հայաստանի համար կարևորագույն խնդիր է։

ԵԱՏՄ շրջանակներում համագործակցության արդյունավետությունը բարձրացնելու տեսանկյունից մեկ այլ կարևոր հարց է կառույցի ընձեռած հնարավորությունների լիարժեք բացահայտումն ու օգտագործումը, ինչպես նաև այլ տնտեսական գոտիների հետ համագործակցության ապահովումը, որում Հայաստանը կարող է յուրատեսակ կամուրջ հանդիսանալ։

Վարչապետի՝ Սանկտ Պետերբուրգ կատարած այցի շրջանակներում բավական կարևոր էր նաև հանդիպումը մի քանի տասնյակ հայ գործարարների հետ։ Հաշվի առնելով Հայաստանի տնտեսական զարգացման հարցում նոր ներդրումներ ներգրավելու կարևորությունը՝ Ն. Փաշինյանն ընդգծեց երկրում կատարվող այն գործընթացները, որոնք դրական ազդեցություն կունենան Հայաստանում տնտեսական գործունեություն վրա։ Մասնավորապես կարևոր շեշտադրում էր այն, որ կոռուպցիայի դեմ պայքարը որևէ կերպ ուղղված չէ բիզնեսին, ընդհակառակը, այն ստեղծում է ավելի ապահով և անվտանգ ներդրումային, ինչպես նաև առավել հասանելի բիզնես միջավայր։

Ամփոփելով՝ նշենք, որ պարբերական հանդիպումները ԵԱՏՄ գործընկերների հետ կազմակերպության շրջանակներում, ինչպես նաև երկկողմ հանդիպումները հնարավորություն են տալիս քննարկել և վերհանել հարաբերություններում առկա խոչընդոտներն ու լուծել խնդիրները, ինչպես նաև առավել արդյունավետ դարձնել Հայաստանի անդամակցությունն այդ կառույցին։ Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստը տեղի կունենա ընթացիկ տարվա աշնանը Բելառուսում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում