Monday, 06 05 2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
10:15
Նախարարի խոսքերը՝ Իսպանիայի և Արգենտինայի միջև դիվանագիտական սկանդալի առիթ
Ուղիղ. Ազգային ժողովի հերթական նիստը
Մեծ վթար Սեբաստիայի փողոցում․ բախվելուց հետո մեքենաներից մեկը հրդեհվել է
Փաշինյանին խնդրել եմ՝ ա-երով մի խոսիր, ազգանունդ փոխիր. ամեն մեծ բան փոքր քայլից է սկսվում
Քամուց վնասվել են շինությունների տանիքների ծածկեր, կոտրվել են ծառեր
Փողոցը լուծում չէ, միայն թուլացնելու է պետության դիրքերը. հանրությունը սա հասկանում է
Սպասվում է անձրև և ամպրոպ
Սա պարզ գործարք է` այդ գյուղերը տալ «Ալմա Աթայի» դիմաց
Հրդեհ Հրազդանի կիրճի չբնակեցված փայտե տնակում
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Փլուզում՝ Երևանի Պարոնյան փողոցում
«Ժողովրդի սխալի» քաղաքական հնարքը
Ժիրայր Ոսկանյանը բռնության է ենթարկվել
00:00
Թել Ավիվում ցույց է տեղի ունեցել՝ պահանջելով ազատ արձակել ՀԱՄԱՍ-ի կողմից վերցված պատանդներին
«Այս լարվածությունը կարող է լայնածավալ պատերազմի նախազգուշացում լինել»․ Ֆիդան
«Այսօրվա մայիսը հրաշք է»․ Սուրենյան
Խոշոր ավտովթար-հրդեհ՝ Երևանում
10-ամյա մոլորված երեխայի որոնողական աշխատանքներին մասնակցել են 21 հրշեջ-փրկարար
Իրականացվել են ջրահեռացման աշխատանքներ
Իվանիշվիլին հիմար չէ. եթե բռնություններ սկսվեն՝ առաջին «զոհը» իշխանությունը կլինի
Եկեղեցին բոլորս ենք. հայտնվել է ինքնակոչ մեկը, որը մեզ չի ներկայացնում
Արյունլվա լինելո՞վ տանք այդ գյուղերը. ինչո՞ւ քայլարշավով չեն գնում Արցախ՝ պաշտպանելու սրբավայրերը
Ո՞ր դեպքում է անձը անգործունակ ճանաչվում
Նշված դեպքերում վարձակալության պայմանագիրը, վարձակալի պահանջով կարող է վաղաժամկետ լուծվել
Քաղաքացին և կենդանին դուրս են բերվել մացառուտից․ ՆԳՆ ՓԾ
«Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախումբը Ավգուստին Հադելիխի հետ համատեղ համերգ կտա
Եղվարդ-Երևան ավտոճանապարհին ավտոմեքենան բախվել է բետոնե էլեկտրասյանը, վնասել այն և գլխիվայր շրջվել
«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը

Ադրբեջանի կողմից Ժնևի կոնվենցիայի խախտման հերթական դրսևորումը․ քաղաքագետի դիտարկումը

Ադրբեջանի կողմից շուրջ երկու շաբաթ առաջ գերեվարված Հայաստանի քաղաքացի, սահմանամերձ Բերդավան գյուղի բնակիչ Կարեն Ղազարյանի շուրջ ստեղծված իրավիճակը շարունակում է մնալ անորոշ: Գերեվարման օրվանից ադրբեջանական կողմն ամեն կերպ փորձում է Կ. Ղազարյանին ներկայացնել որպես հայ «դիվերսանտ»: Հայկական կողմը հերքելով այդ ապատեղեկատվությունը՝ հիմնավոր փաստեր է ներկայացրել, որ Կ. Ղազարյանը Բերդավան գյուղի բնակիչ է, և նա չի ծառայում և երբեք չի ծառայել ՀՀ ԶՈւ-երում: Ավելին՝ գերեվարված քաղաքացին ունի առողջական խնդիրներ և 2013 թվականից հաշվառված է համապատասխան բուժհաստատությունում: Բոլոր այս փաստերը ներկայացվել են նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, ինչպես նաև Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցիչներին:

Կարեն Ղազարյանի գերեվարման դեպքի հետ կապված բավական մտահոգիչ է այն հանգամանքը, որ ադրբեջանական իշխանություններն արդեն շուրջ երկու շաբաթ խոչընդոտում են Կարմիր Խաչի ներկայացուցիչների այցերը նրան, ինչն, ըստ էության, միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտում է: Ըստ 1949 Ժնևի կոնվենցիայի 106-րդ հոդվածի՝ պատերազմի ժամանակ «ներկալված քաղաքացիական անձը ձերբակալման պահից ոչ ուշ, քան մեկ շաբաթ անց պետք է հնարավորություն ստանա տեղեկացնել ընտանիքին իր ներկալման, առողջական վիճակի մասին: Տեղեկությունը պետք է ուղարկվի որքան հնարավոր է արագ, և դրանց տրամադրումը չի կարող ուշացվել որևէ ձևով: Կարեն Ղազարյանի դեպքում գերեվարումից անցել է շուրջ երկու շաբաթ, սակայն ադրբեջանական իշխանությունները չեն ապահովում որևէ տեղեկություն ո՛չ նրա գտնվելու վայրի, ո՛չ առողջական վիճակի մասին:

Եթե Բաքուն չի կատարում Ժնևի կոնվենցիայի վերոնշյալ դրույթը՝ ելնելով Կարեն Ղազարյանի «դիվերսանտ» լինելու կեղծ թեզից, ապա անգամ ռազմագերիների համար նույն Ժնևի կոնվենցիան ունի սահմանված որոշակի ընթացակարգեր, որոնք ևս չեն պահպանվել: Մասնավորապես, Ժնևի կոնվենցիայի 70-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ռազմագերի, գերության վերցնելու պահից կամ ճամբար հասնելուց հետո ամենաուշը մեկ շաբաթ անց, պետք է հնարավորություն ստանա իր ընտանիքին և տեղեկություն հաղորդել իրեն գերի վերցնելու և իր առողջական վիճակի:

Ըստ էության, Կարեն Ղազարյանի շուրջ ստեղծված իրավիճակը Ադրբեջանի կողմից Ժնևի կոնվենցիայի կոպտագույն խախտման հերթական դրսևորումն է, ինչը պետք է արժանանա նաև համարժեք գնահատականի թե՛ ՄԽ համանախագահների, թե՛ միջազգային իրավապաշտպան կառույցների կողմից: Հատկանշական է, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն արդեն դիմել է մարդու իրավունքների ոլորտի միջազգային կազմակերպություններին ու միջազգային իրավապաշտպան կառույցներին՝ աջակցություն խնդրելով Կարեն Ղազարյանի ֆիզիկական անվտանգության ու նրա գտնվելու մասին տեղեկություններ ձեռք բերելու, նրա վերադարձն ապահովելու հարցում:

Միջազգային հանրության անտարբերությունը և ոչ համարժեք արձագանքը, ցավոք,  կարող է հանգեցնել հերթական ողբերգությանն, ինչի նախադեպերը քիչ չեն: Բավարար է թերևս հիշել գերության մեջ Ադրբեջանի կողմից կտտանքների ենթարկված ու սպանված Մանվել Սարիբեկյանին,  առանձնակի դաժանությամբ ու վայրագությամբ սպանված Կարեն Պետրոսյանին, գերությունից վերադառնալուց հետո մահացած 77-ամյա Մամիկոն Խոջոյանին, վերջինիս բարեկամ Արսեն Խոջոյանին, ով  վերադարձել է ակնհայտ խնդիրներով, ինչպես նաև այլ տուժածների: Բոլոր այս մարդիկ դարձել են ադրբեջանական իշխանությունների կողմից որդեգրած հայատյաց քաղաքականության, ինչպես նաև միջազգային հանրության անտարբերության զոհ:

Նարեկ Մինասյան, քաղաքագետ

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում