Թուրքիան մտադիր է դիմել Միջազգային արբիտրաժային դատարան, եթե Միացյալ Նահանգները հրաժարվի մատակարարել իրեն հինգերորդ սերնդի F-35 կործանիչները: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Ինչպես գրում է Haberturk-ը, Անկարան պատրաստ է Վաշինգտոնի նման որոշմանը, մանավանդ որ «այլընտրանք» կա: Առկա այլընտրանքների մասին հունիսին խոսել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը:
«Հիմա նրանք մեզ սպառնում են: Եթե դուք դրանք չմատակարարեք մեզ, ապա մենք դիմելու ենք Միջազգային արբիտրաժային դատարան»,- ասել է Էրդողանը:









































