Tuesday, 23 06 2026
Երևանը և Բաքուն շարժվելու են հնարավոր բոլոր ուղղություններով. Դիլիջանում կարևոր հանդիպում էր
Քոչարյանը թախծոտ ժպիտ է առաջացնում. թո՛ղ բացատրի՝ ինչպես մեծահարուստ դարձավ
Վտանգավոր էսկալացիա Սև ծովում․ Ռուսաստանը հարվածել է թուրքական նավին
«Վճռական մենակ» Պուտինը վաղեմի բարեկամներ է կորցնում
«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է ԱԹՍ-ի միջոցով արգելված իրերի փոխանցման փորձը
Պետությունն առաջին անգամ սուբսիդավորում է կաթի արտադրությունը․ շուրջ 20 հազար ֆերմեր կստանա ավելի շատ եկամուտ
Գերմանացի թավջութակահարուհի Կոսիմա Ռեգինա Ֆեդերլեն՝ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի առաջին մրցանակակիր
Ակնաշենի համայնքային փոքր տանը բնակվում է 12 շահառու․ ԱՍՀ նախարարի այցը
Հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի շենքերից մեկում
Իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած տղամարդը ձերբակալվել է
00:03
Լիոնել Մեսսին՝ Աշխարհի առաջնությունների պատմության բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու
Ավելի քան 1700 փրկարարներ և ոստիկաններ իրականացրել են ծավալուն որոնողական աշխատանքներ
Նոր Խարբերդ թաղամասը նոր մանկապարտեզ կունենա
Դատախազությունը հայտարարում է բաց մրցույթ՝ դատախազների թեկնածուների ցուցակը համալրելու նպատակով
Շարունակվում են Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքները
23:30
Կործանարար տորնադոներ ԱՄՆ-ում․ կան զոհեր և ավերածություններ
Սևանա լճի մակարդակը հունիսի 15-21-ը բարձրացել է 3 սմ-ով
23:10
Սիրիան հրաժարվում է ռազմական միջամտությունից. Թրամփի ակնկալիքները չեն իրականանում
Գրանցվել է 829 դեպք, որից 258-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Մոսկվան մեծ ջանքեր է գործադրում Ղրիմում վառելիքի խնդիրը լուծելու ուղղությամբ
Սրբուհի Գալյանը դեսպան Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման առաջընթացը
22:30
Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները Շվեյցարիայում հաջողությամբ են ավարտվել․ Պակիստանի վարչապետ
«Մասսայական ուսուցում» ծրագրի մրցույթի հայտերի ներկայացման ժամկետը երկարաձգվել է
22:10
Իրանի պատերազմի ազդեցությունը՝ էլեկտրամոբիլների շուկան թափ է հավաքում
Նոր իրականություն է Թուրքիայի համար. տարածաշրջանի ռազմական առաջատարը նա չէ, այլ Իսրայելը
Իսրայելը Լիբանանում տարածքային հավակնություններ չունի, սակայն զորքերը չի հանի. Սաար
Իրանը վերափոխվում է թեոկրատականից միլիտարիստական-ոստիկանական պետության
21:30
Պակիստանի պաշտպանության նախարարը պատերազմով է սպառնացել Հնդկաստանին
ՍԴ որոշումից անկախ՝ խնդիրները մնալու են ներքին և արտաքին կոնտեքստում. նոր ընտրությունն անհրաժեշտ է
Մեկ օրում ոչնչացվել է 734 ԱԹՍ. ՌԴ ՊՆ

Մեկ ունցիա ոսկի ստանալը հավասար է 120 «Իսկանդեր» պայթեցնելուն, իսկ «Լիդիան»-ը ուզում է «Ամուլսար»-ից $3 միլիարդ ոսկի հանել

«Չկա այդպիսի պրակտիկա, որ կոնկրետ լեռնահանքարդյունաբերող ընկերությունները տնտեսական արբիտրաժ դիմելու պարագայում՝ ունենան  հաղթելու շանսեր  կամ էլ այդ  շանսերը միշտ շատ փոքր են եղել, ընդ  որում՝ հաղթում  են ողջ ամբողջապես, այսինքն՝ շատ սահմանափակ կետերով  և փոխհատուցման համար  պահանջվող գումարի կեսը  միջազգային արբիտրաժը  պահանջում է տվյալ կազմակերպությունից վերադարձնել պետությանը՝  բնապահպանական վնասները վերականգնելու համար, այսինքն դա միանշանակ չէ, որ «Լիդիան»-ը դատարան դիմելով՝ կարող է հաղթել»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց «Արևմտյան փորձի ներդրման գրասենյակ» իրավապաշտպան ՀԿ գործադիր տնօրեն Արմեն Մինասյանը՝ պատասխանելով հարցին, թե Հայաստանն արդյո՞ք կարող է հայտնվել խոցելի դիրքում, եթե Ամուլսարի հանքի շահագործմամբ զբաղվող «Լիդիան Արմենիա» ընկերությունը  դիմի միջազգային արբիտրաժ։

Արմեն Մինասյանը  այս համատեքստում հավելեց․ «Այստեղ այլ հարց է, որ դրա արդյունքում Հայաստանի բիզնես վարկանիշը կարող է  ընկնել․ այո , ես չեմ մեղանչի և  կհայտարարեմ, որ իսկապես  այս մի կետով Հայաստանը կարող է տուժել, որովհետև   բիզնեսմենների աչքի առաջ մեր վարկանիշը կընկնի և ներդրողներն ավելի  զգուշավոր կլինեն այստեղ ներդրումներ անելուց առաջ, բայց այս խնդիրը  գալիս է  դեռևս նախկին իշխանություններից, ընդ որում՝ ոչ միայն Սերժ Սարգսյանից, այլև  սկսած Լևոն Տեր-Պետրոսյանից»։

Բանախոսի պնդմամբ՝ «Լիդիան Արմենիա» ընկերությունը չի կարող այնպես շահագործել հանքը, որ արդյունքում  աղետներ չլինեն։

«Մենք ոչ մի ռիսկ չենք գնահատում, ոչ մի վտանգ հաշվի չենք առնում, ինչքան էլ «Լիդիան»-ը ուզում է հայտարարի, որ նորագույն տեխնոլոգիաներով են շահագործելու, ժամանակակից սարքավորումներ են կիրառելու՝ այդ ամբողջը կեղծիք է , նրանք միևնույն է  պետք է պայթեցնեն հանքը, իսկ այդ պայթեցումներից առաջանում են մարդու կյանքի և առողջության համար վտանգավոր քիմիական նյութեր, ավելին՝  դա սարսափելի է անգամ այն ժամանակ, երբ դեռ պայթած չի․ այնտեղից մկնդեղ է դուրս գալիս, արծաթ պարունակող նյութեր են դուրս գալիս, դրանք ամենաթունավոր նյութերից են, որի անգամ 1 գրամը բավական է, որ մարդիկ մահանան, բայց մենք հո առնետ չենք, որ  թողենք մեր վրա փորձարկումներ անեն։

Պատկերացնելու համար այս ամբողջի վտանգավորությունն այսպիսի համեմատություն անեմ՝  0,333 ունցիա ոսկի ստանալու համար  20 տոննա պայթուցիկ է պետք, այսինքն 60 տոննա պայթուցիկ է պետք 1 ունցիա ոսկի հանելու համար , իսկ 60 տոննա պայթուցիկը հավասար է 120 հատ «Իսկանդեր» պայթեցնելուն , իսկ «Լիդիան»-ը ուզում է այնտեղից 3 միլիարդ դոլարի ոսկի հանի․․․հիմա հասկանում եք ինչ են  ուզում անել»,-շեշտեց Արմեն Մինասյանը։

 

Մանրամասները՝ տեսանյութում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում