Կահիրեի քրեական հանցագործությունների դատարանը հուլիսի 28-ին մահապատժի է դատապարտել 75 հոգու, այդ թվում՝ երկրում արգելված «Մուսուլման եղբայրներ» շարժման առաջնորդներին և Եգիպտոսի նախկին նախագահ Մոհամեդ Մուրսիի կողմնակիցներին: Այս մասին հաղորդում է Reuters-ը:
Ընդհանուր առմամբ 739 մարդ դատվում է. նրանք մեղադրվում են սպանությունների և բողոքի անօրինական ցույցերի կազմակերպման մեջ:
Դատարանի որոշումը նախնական է և պետք է հաստատվի երկրի կրոնական իշխանությունների կողմից: Վերջնական դատավճիռը կհնչի սեպտեմբերի 8-ին:











































