Ռուսաստանցի հայտնի երաժիշտ Անդրեյ Մակարևիչը կարծում է, որ Ռուսաստանը պետք է Ուկրաինայից գներ Ղրիմը՝ բնակչությամբ հանդերձ։
«Ես կարծում եմ, որ եթե Ղրիմն այդքան անհրաժեշտ էր, այնքան անհրաժեշտ, որ Ռուսաստանն առանց նրա ապրել չէր կարող, կարելի էր այլ ուղիներ գտնել»,-հայտարարել է Մակարևիչը։
«Այո՛, գնել։ Դե, պայմանավորվել, գնել։ Ես կոպիտ եմ ասում, բայց միջոցը գտնել։ Սովորաբար պայմանավորվում են դիվանագետները, երկրները»,-ասել է նա՝ պատասխանելով հարցին, թե կոնկրետ ինչ ուղի կարելի էր գտնել։

«Այսինքն՝ բանկչությամբ հանդերձ կարելի էր գնել Ուկրաինայից»,-ասել է նա՝ հիշեցնելով Ալյասկան։
«Առավել ևս, որ նրանք շատ էին ցանկանում Ռուսաստանում ապրել՝ ինչպես պնդում եք։ Նրանք կուրախանային։ Ես էլ հաճույքով այնտեղ կմեկնեի»,-հավելել է Մակարևիչը։
«Գողանալը վատ է, իսկ գնելը, իհարկե, լավ է»,-եզրափակել է երաժիշտը։










































