Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պաշտոնական այցով Գերմանիա կմեկնի։ Այս մասին հաղորդում է Bild պարբերականը։
Պարբերականի տեղեկությամբ՝ այցը կարող է սեպտեմբերին տեղի ունենալ։ Նշվում է, որ սա կլինի Էրդողանի առաջին այցը Գերմանիա 2014-ից ի վեր, ինչպես նաև առաջին այցը՝ նախագահի պաշտոնում։
Այցի ծրագրում է կարող է ներառվել ընդունելություն Գերմանիայի նախագահ Ֆրանկ Վալտեր-Շթայնմայերի մոտ և պաշտոնական բանկետ։
Բեռլինի և Անկարայի հարաբերությունները վատթարացել են 2016-ին Թուրքիայում հեղաշրջման փորձից հետո, որին մասնակցության մեջ թուրքական ծագմամբ մի քանի գերմանացի լրագրող է մեղադրվել։










































