Նիգերիայից հարսանեկան լուսանկարիչ Բիսոլա Մոֆելուվա Բամուիվան հայտնաբերել է հնգամյա Յարիին, ում ակնթարթորեն «աշխարհի ամենագեղեցիկ աղջիկն» են անվանել։ Երեխան ֆոտոգենիկ տիկնիկային արտաքին ունի, մոդելային հայացք և հմայք,– հաղորդում է The Mirror պարբերականը։
Փոքրիկ Յարին այնպես է հմայել արհեստավարժ լուսանկարչին, որ նա հույս է հայտնել փոքրիկի հետ նախագիծ իրականացնել, որտեղ ինքը նկարներով կարձանագրի փոքրիկ գեղեցկուհու մեծանալը։











































