Ոստիկանության ՊՊԾ-ի գնդի տարածքը գրավելու համար մեղադրվող «Սասնա ծռեր» զինված խմբավորման անդամ Մարտիրոս Հակոբյանի՝ «Դեդի» խափանման միջոց կալանավորումը փոխվեց:
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում դատավորը, վերադառնալով խորհրդակցական սենյակից, որոշեց Հակոբյանի նկատմամբ կիրառել 1 մլն դրամ գրավը:









































