H&M ընկերությունը հրաժարվել է գովազդային լուսանկարներում մոդելների մարմինները մշակելուց։ Այս մասին գրում է Daily Mail-ը։
Ապրանքանիշը շուկայական արտադրողներից առաջինն է, որը նման քայլի է դիմել։
Լուսանկարիչները չեն ջնջել լուսանկարներում լողազգեստով աղջիկների ոտքերի «պատռվածքները», ինչպես նաև նրանց ձեռքերի մազերը։
H&M becomes the first leading retailer not to airbrush stretch marks https://t.co/i0iEMqLPSw
— Femme Magazine (@FemmeMagazine80) July 26, 2018
Ընկերության հաճախորդները հավանության են արժանացրել այս համարձակ քայլը։
Նրանց խոսքով՝ նման որոշումն իրենց կօգնի այլևս չհամեմատվել անիրական մոդելների հետ։








































