Elie Saab բրենդը իր Girl of Now բեստսելերի նոր տարբերակն է ներկայացրել՝ Girl of Now Shine։
Անանասի, բոված պիստակի, հասմիկի, Ormond ծաղիկի, նուշի, նարնջի, վանիլի, իրիսի նոտաներով կոմպոզիցիայի հեղինակները պարֆյումերներ Սոֆի Լաբեն և Դոմինիկ Ռոպյոնն են։

«Girl of Now Shine բույրը հազվագյուտ է դարձել շնորհիվ նոր բաղադրիչի օգտագործման, որը ամբողջովին մարմնավորում է Elie Saab-ի ոգին»,– պատմել է Սոֆի Լաբեն։ Բույրը ներկայացված է ապակե կլորավուն սրվակի մեջ, որի դիզայնը Elie Saab-ի զգեստերի ուրվագծերով է արված։ Այն զարդարված է ոսկեգույն ծաղիկով, որն ի սկզբանե ապրանքանշանի կլատչերն էր զարդարում։ Նորույթի գովազդում նկարահանվել են Ուլրիկե Հոյերը, Լինդի Մոնտերոն և Գաբի Վեստբրուկը։

Elie Saab նորաձևության բրենդը հագուստ, աքսեսուարներ և օծանելիք է արտադրում։ Ընկերությունը հիմնադրվել է 1982 թվականին՝ լիբանանցի դիզայներ Էլի Սաաբի կողմից։ Այս ապրանքանշանի զգեստերը փառատոնների ժամանակ կրում են աստղերը կարմիր գորգի վրա։









































