Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա իրականացնող կինը ցանկանում է հանդիպել ոստիկանապետ Վալերի Օսիպյանին:
Նրա խոսքով՝ իր նախկին ամուսինը առանց իր համաձայնության վաճառել է իր հոր նվիրատված կրպակները. «Վովա Գասպարյանի մոտ մտել եմ, ոչ մի լուծում չի տվել, մինչև էսօր իմ կրպակները փակ են»:
Կինը նշեց, որ ամուսինը ցանկանում է հիմա էլ իր տները ձեռքից խլել. «Տարբեր տեղեր եմ դիմել, և ոչ մի միջոց չեն ձեռնարկում այդ խուլիգանի դեմ»:
Մանրամասները՝ տեսանյութում:









































