ԱՄՆ-ն և ԵՄ-ն պետք է միավորվեն և համատեղ միջոցներ կիրառեն Չինաստանի անբարեխիղճ քաղաքականության դեմ։ Այս մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ բանակցությունների արդյունքում հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերը։
Նրա խոսքով՝ Չինաստանում պողպատի վերարտադրությունը երկու անգամ գերազանցում է Եվրամիությունում վերարտադրությանը, ինչը «հարվածում է աշխատողներին»։
«Այդ ոլորտում նախկինի պես շատ են ապօրինի պետական սուբսիդավորումները, որոնք շուկան անկանխատեսելի են դարձնում, դա խանգարում է մեր ընկերություններին»,-ասել է Յունկերը։
Եվրահանձնաժողովի նախագահը Չինաստանին մեղադրել է եվրոպական արտադրողների մշակումներն ապօրինի փոխ վերցնելու մեջ և պահանջել վերջ դնել «տեխնոլոգիայի անվերջ փոխանցմանը»։ Յունկերը հայտարարել է նաև Չինաստանի դեմ հետաքննություն սկսելու մասին՝ մտավոր սեփականության մասին օրենքը պահպանելու շրջանակում։








































