Հայտնի YouTube քարոզիչ Փոլ Բեգլին հայտարարել է, որ առաջիկա լուսնային «արյունոտ» խավարումը աշխարհի վերջի նախանշան է՝ գրում է Daily Express-ը:

Բեգլին մեջբերումներ է արել Աստվածաշնչից, որտեղ հիշատակվում է արյունոտ Լուսնի մասին: Նա նաև հավաստիացնում է, որ Աստված խոսել է իր հետ Լուսնի խավարման մասին և ասել, որ իրենք պետք է իմանան, թե ինչ է կատարվում:

Քարոզիչը ուղիղ կապ է տեսնում խավարման և Իսրայելի 70-ամյակի միջև: Բեգլիի մարգարեությունը կիսում է մեկ այլ քարոզիչ-հիսունական՝ Իրվին Բաքսթեր-կրտսերը:








































