Վլադիմիր Վիսոցկիի ընտանեկան արխիվի եզակի լուսանկարներ են Մոսկվայում վաճառքի հանվել։ Դրանց գինը տատանվում է 8 հազարից մինչև 5 միլիոն ռուբլու սահմաններում։
Ամենաթանկարժեք լոտը, նվիրված խորհրդային բանատեղծին ու երգչին, Վիսոցկիների ընտանիքի 1941–ին 1949 թվականներին արված լուսանկարներն են դարձել։ Դրանք հինգ միլիոն ռուբլի են գնահատվել։

Երգչի ինքնագրերը 8-200 հազար ռուբլի արժեն։
Նկարչի դիմանկարը, որ արվել է նկարիչ Բիրյուկովի կողմից 1988 թվականին, վաճառում են 50 հազար ռուբլով։

Հուլիսի 25-ին լրանում է ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ Վլադիմիր Վիսոցկիի մահվան 38 տարին։ Նա մահացել է 42 տարեկան հասակում, Մոսկվայում։








































