Երեքշաբթի, հուլիսի 24-ին, Պետդուման լիակազմ նիստի ժամանակ վերջնական ընթերցումով օրենք է ընդունել, ըստ որի ապրիլի 19-ը՝ Ղրիմը, Թամանն ու Կուբանը Ռուսական կայսրության մեջ ընդգրկելու օր է հռչակվում։

Նոր օրենքի համաձայն՝ ապրիլի 19-ը նոր հիշարժան օր է դառնալու՝ Ղրիմը, Թամանն ու Կուբանը Ռուսական Կայսրության մեջ ընդգրկելու օրը (1783 թվականին)։ Օրենսդիրները նշում են, որ հիշատակի օրվա անվան մեջ իրական գեոքաղաքական իրադարձություններ են արտացոլված, որոնք դրդել են Եկատերինա II-ին 1783 թվականի ապրիլի 19-ին ստորագրել «Ղրիմի թերակղզին, Թամանի կղզիներն և Կուբանն ամբողջությամբ Ռուսական տերության մեջ ընդգրկելու մասին» հռչակագիրը։









































