Հուլիսի 21-ին Ադրբեջանում՝ Նաբրան գյուղի «Մալիբու» հանգստի կենտրոնի այցելուները իրավապահ մարմիններին են դիմել՝ լսելով հնչող հայկական երգը։ Այս մասին հայտնում է Lenta.ru-ն՝ հղում կատարելով Yenicag-ին:
Բողոքներից հետո դեպքի վայր են եկել ոստիկանները: Նրանք ստիպել են դիջեյ Աբդուլ Նագիևին անջատել երաժշտությունը, սակայն վերջինս փորձել է չենթարկվել հրամաններին։ Որպես հետևանք՝ դիջեյը հայտնվել է ոստիկանական բաժանմունքում և դատարանի որոշմամբ՝ ձերբակալվել է 10 օրով:







































