Saturday, 04 07 2026
Վեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում. ՀՏԶՀ
19:50
«Արյունոտ ջրվեժը» Անտարկտիդայում
Հայաստանի արտահանման ուղիների դիվերսիֆիկացումը և ընդլայնումը ՀՀ կառավարության ռազմավարական առաջնահերթություններից է․ Տիգրան Մկրտչյան
19:30
Ռեյխսկանցլերիայի հետ կապված բունկերը պատրաստվում են քանդել
Դատախազության ամենակարևոր ռեսուրսը սկզբունքային, պրոֆեսիոնալ, բարեվարք և իրենց ծառայությանը նվիրված մարդիկ են. գլխավոր դատախազը կոլեգիայի նիստ է անցկացրել
19:10
Հայտնաբերվել է կյանքի համար հնարավոր պայմաններ ունեցող մոլորակ
«Վարչաֆեստ 2026». երիտասարդական երաժշտական փառատոն՝ Սևանա լճի ափին
18:50
Ծայրահեղ շոգը փոխում է կենդանիների կյանքն ամբողջ աշխարհում
Փաշինյանը Գոռավան և Եղեգնավան բնակավայրերում ծանոթացել է կառուցվող մանկապարտեզների շինարարության ընթացքին
18:30
Netflix-ի միլիոնները՝ շքեղ մեքենաների ու ժամացույցների վրա․ ռեժիսորը դատապարտվել է
Երևանն ու Վաշինգտոնը վայելում են երկկողմ հարաբերությունների պատմական հանգրվանը. ԱԳՆ-ն շնորհավորել է ԱՄՆ-ին
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը կրկին չեղարկել է այցը ԱՄՆ
ՍԴ-ն մերժեց ԱԺ ընտրություններն անվավեր ճանաչելու դիմումը
17:50
Հունգարիայի վարչապետը երկրի խորհրդարանին կներկայացնի սահմանադրական փոփոխության նախագիծ՝ նախագահի պաշտոնանկության համար
Վեդի համայնքի Գոռավան բնակավայրի մանկապարտեզը կառուցվում է. Փաշինյան
17:30
Հնդկաստանն էներգետիկ ճգնաժամը հաղթահարում է տարբեր երկրների հետ բարեկամության շնորհիվ. Մոդի
Հուլիսի 5-ին Հայոց ցեղասպանության թանգարանը փակ կլինի
Իսրայելի գործողությունների հետևանքով Գազայում զոհերի թիվը գերազանցել է 73 հազարը
Օդի ջերմաստիճանը կնվազի
16:50
Ստամբուլից Միներալնիե Վոդի թռչող ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել
ՀՀ ՄԻՊ-ն այցելել է «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» ՊՈԱԿ
16:30
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Վեդի համայնքի Դաշտաքար բնակավայր. Փաշինյան
16:10
Զելենսկին ու Մերցը քննարկել են Կիևին Patriot համակարգերի մատակարարման հետ կապված հարցեր
Հայաստան-Իսրայել հարաբերությունները դեռ չունեն իրենց սեփական հունը․ գործելու մեծ դաշտ կա
Չինացի գիտնականները ստեղծել են գլխուղեղն իրական ժամանակում մոդելավորող չիպ
Կարապետյանների քաղաքականությունը համահունչ է կրկեսին. զվարճալի ժամանակներ են սպասվում
15:30
Թեյլոր Սվիֆթն ու Թրևիս Քելսին պաշտոնապես ամուսնացել են
«Մետոդիչկան» միայն վերևից չի իջնում. Մոսկվան կուզեր այնպիսի ընդդիմություն, որ արդեն փողոցում լիներ
15:10
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածներ են հասցրել Սանկտ Պետերբուրգի նավթային ենթակառուցվածքներին

Իշխանությանը ձեռնտու է «ծռերին» պահել խորհրդարանում

«Երկրի քաղաքական կյանքում արդյունավետ գործոն լինելու և Ազգային ժողովի առաջիկա արտահերթ ընտրություններին մասնակցելու նպատակով «Հիմնադիր խորհրդարան» կազմակերպությունը և «Սասնա ծռեր» խմբավորման անդամները նախաձեռնելու են կուսակցության ստեղծման գործընթաց»,- իրենց տարածած հայտարարության մեջ նշում են «Հիմնադիր խորհրդարանի» քարտուղարության համակարգող Ժիրայր Սեֆիլյանը և «Սասնա ծռեր» խմբավորման մամլո խոսնակ Վարուժան Ավետիսյանը։

Այն, որ «ծռերն» ինչ-որ կերպ մասնակցելու են առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններին, տևական ժամանակ է՝ նշում էին հենց իրենց՝ ազատության մեջ գտնվող աջակիցներն ու անդամները։ Ընդ որում, քաղաքագետների խոսքով՝ հենց իշխանության համար ավելի ձեռնտու է «ծռերին» պահել խորհրդարանում, քան խորհրդարանից դուրս՝ այդպիսով նրանց ավելի վերահսկելի դարձնելու համար։

Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց՝ թե՛ «Հիմնադիր խորհրդարանը» և թե՛ առավել ևս «Սասնա ծռերը» հանրության մեջ հայտնի են որպես արմատական քաղաքական հայացքներ ունեցող ուժեր, բայց նոր իրողություններում նրանց անելիքները հստակեցնելու կարիք կա. «Նախևառաջ ճիշտ կլիներ հասկանայինք, թե իրենք որ դաշտում են տեղավորվում, որպեսզի հասկանայինք նաև, թե ինչ ընտրազանգված են ունենալու։ Միայն այդ պայմաններում կարող ենք հասկանալ, թե ինչ թիրախային խմբերի վրա են աշխատելու»։

Մեր զրուցակիցը նշում է՝ այնուամենայնիվ, Հայաստանում միշտ կա արմատական տրամադրություններ ունեցող ընտրազանգված. «Եվ որի համար «Սասնա ծռերի» մեթոդոլոգիան ընդունելի է։ Այդ որոշակի ընտրազանգվածն ընդհանրապես համարում է, որ եթե չլինեին «Սասնա ծռերը», ապա չէր լինի նաև թավշյա հեղափոխությունը»։

Արդյոք այդպես մտածողները մարգինալ չե՞ն՝ հարցին ի պատասխան Վիգեն Հակոբյանն ասաց. «Մարգինալ համարվում է այն ընտրազանգվածը կամ քաղաքական ուժը, որը պրոցեսներից դուրս է մնում։ Իսկ այդ դեպքում ես կանվանեի ոչ թե մարգինալ, այլ արմատական։ Սակայն հիմա, քանի որ իրենք հայտարարում են, որ զինված պայքարի էջը փակ է, ենթադրվում է, որ ավելի մեղմ քաղաքական դիրքորոշումներով հանդես կգան»։

Հակոբյանը շեշտում է՝ եթե խորհրդարան մուտք գործելու շեմն իջեցվում է 4 տոկոսի, ապա դա իրենց համար ձեռնտու կլինի. «Կարծում եմ՝ նաև վարչապետի ծրագրերում, որպես չարյաց փոքրագույն, կա իրենց անցկացնել խորհրդարան՝ այնտեղ իրենք ավելի վերահսկելի կլինեն, քան եթե մնան դրսում։ Այդ դեպքում իրենք կսկսեն հրապարակի հետ աշխատել ու ունենալ շատ ավելի արմատական դիրքորոշումներ»։

Միևնույն ժամանակ քաղտեխնոլոգը համոզված է՝ «Սասնա ծռերն» ավելի բարձր վարկանիշ ունեին 2016 թվականին, իսկ այժմ, երբ հնարավորություն եղավ անարյուն հեղափոխություն իրականացնելու, իսկ դատարանում էլ աղմկահարույց ձայնագրություններ հրապարակվեցին, նրանց վարկանիշն ընկել է: «Բայց ես չեմ ասում՝ նրանք բարձր տոկոսով ձայներ են հավաքելու, նրանց հավաքած տոկոսը կարող է մոտ լինել անցողիկ շեմին։ Բայց ես խոսում եմ այս պահի դրությամբ. նոյեմբեր կամ ապրիլ ամսվա համար շատ դժվար է կանխատեսում իրականացնել։ Եթե այսօր մի քաղաքական ուժ լոյալ է իշխանություններին, շատ բարդ է կանխատեսել, թե նա ինչպիսի դիրքորոշում կունենա մի քանի ամիս հետո»,- եզրափակեց նա։

Քաղաքագետ Գագիկ Համբարյանի կարծիքով՝ «Սասնա ծռերի»՝ կուսակցություն դառնալը պարզ էր դեռ հեղափոխությունից հետո։ «Ես ասել եմ, որ ի հայտ կգան մի շարք նոր քաղաքական ուժեր, և դա ողջունելի է։ Շատ նորմալ եմ գնահատում այս փաստը՝ քաղաքական դաշտում պետք է նորերն ի հայտ գան, իսկ իրենց սպառածները անցնեն պատմության գիրկը»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Համբարյանը նշում է՝ «Սասնա ծռերը» ունեն ընտրազանգված, խնդիրն այն է, որ նրանք ունեն ծայրահեղ մոտեցում. «Այն հարցերը, որ չեն կարողանում լուծել քաղաքական ճանապարհով, գերադասեցին լուծել զենքի միջոցով, և որքան էլ հայտարարում են, որ զենքի ճանապարհը փակ է, մարդկանց մոտ նրանք ունեն զինված պայքարի դիմող խմբավորման համբավ։ Լավ է, որ հիմա իրենք հարցերը կլուծեն քաղաքական դաշտում ու զենք չեն վերցնի։ Չնայած իրենց համար բարդ կլինի, որովհետև հասարակության մեջ նրանք ասոցացվում են ոչ թե որպես քաղաքական ուժ, այլ զինված խմբավորում»։

Միևնույն ժամանակ քաղաքագետն ընդգծում է՝ միջազգային պրակտիկայում եղել է նախադեպ, երբ իշխանության կողմից ահաբեկչական հռչակված միավորումը ենթարկվել է տրանսֆորմացիայի և դարձել քաղաքական ուժ: «Վառ օրինակ է մեր հարևան Թուրքիան, որտեղ «Մոխրագույն գայլեր» ահաբեկչական կազմակերպությունը հետագայում դարձավ ամենահայտնի քաղաքական ուժերից մեկը՝ Ազգայնական շարժում կուսակցություն, որն այս վերջին խորհրդարանական ընտրություններում Էրդողանին հարազատ կուսակցության հետ կոալիցիա էր կազմել ու ընտրություններին մասնակցում էր դաշինքով»,- եզրափակեց նա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում