«Ես սկզբունքորեն դեմ չեմ, որ քաղաքական ուժերը գնան ընտրապայքարի՝ ներկայացնելով, թե իշխանության գալու դեպքում ովքեր են լինելու իրենց պաշտպանության, ԱԳ, մշակույթի նախարարները»,- նշեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
Նրա խոսքով, սակայն, եթե դա իմպերատիվ պահանջ չի ունենալու, «կույր աղիքի» նման դրույթ է դառնում. «Եվ արդյո՞ք կա օրենքում ամրագրելու անհրաժեշտություն»:
Նաիրա Զոհրաբյանը վստահ է, որ կուսակցությունների 90 տոկոսը նախընտրական պայքարի ընթացքում չի ներկայացնելու իր ստվերային կաբինետը, որովհետև չի ունենալու այդքան կադրային ռեսուրս:
Մանրամասները՝ տեսանյութում:








































