«Ելք» դաշինքը ներկայացնող Գեորգի Դոխոյանն նկատեց, որ եթե ասենք ընդդիմադիր քաղաքական ուժը որեւէ մասնագետի առաջարկում է ընդգրկվել իր ապագա կառավարության կազմում, շատ դեպքերում տվյալ մասնագետը կմերժի, իսկ իշխող ուժի նմանատիպ առաջարկը չի մերժի:
Ի պատասխան Խոսրով Հարությունյանն ասաց. «Այո, ցավոք մարդիկ ուզում են ընդգրկվել այն կուսակցության կազմում, որի հաջողությունն ակնհայտ է: Բայց եթե մասնագետը համարի, որ ձեր կուսակցության թեզերն իր գաղափարներին համահունչ են, ինքը կդառա ձեր կուսակցության համակիրը, անկախ նրանից՝ ձեր կուսակցությունը իշխանության կգա, թե ոչ: Բացի այդ, եթե դուք ներկայանում եք որեւէ քաղաքական ուժի ասենք ապագա ֆինանսների նախարար, ձեր վարկանիշն աճում է, քան եթե չընդգրկվեք այնտեղ: Այս համակարգը քաղաքական գործիչներ ձևավորելու դարբնոց է դառնալու»:








































