2016թ. կյանքից հեռացած բրիտանացի երգիչ Ջորջ Մայքլի մահվան պատճառը, որ ըստ պաշտոնական հաղորդագրության, սրտային անբավարարվածությունն էր, իրականում ինքնասպանությունն է: Այս մասին հայտարարել է երգչի զուգընկերը՝ վարսահարդար Ֆադի Ֆավազը՝ գրում է The Sun-ը:
Ֆավազը երգչի մարմինը հայտնաբերել է Անգլիայի նրա տանը: Նրա խոսքով՝ նախօրեին զույգը վիճաբանել է, և ինքը քնել է ավտոմեքենայի մեջ:
Ֆավազը պարզաբանել է, որ Ջորջ Մայքլը շատ ծանր է տարել մոր՝ Լեսլի Հարիսոնի մահը, ում հետ նա շատ կապված է եղել: Մայքլը, ըստ Ֆավազի, ինքնասպանություն է գործել նրա մահվան օրը:









































