ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի՝ վերահսկողության կոմիտեի նախագահ, հանրապետական Թրեյ Գաուդին համարում է, որ նախագահ Դոնալդ Թրամփի աշխատակազմի որոշ անդամներ անհապաղ պետք է մտածեն աշխատանքից ազատվելու մասին, եթե Թրամփը շարունակի անտեսել նրանց խորհուրդները Ռուսաստանի նկատմամբ կոշտ դիրք բռնելու վերաբերյալ՝ գրում է Politico-ն:

«Կամ պետք է նախագահը հենվի այն մարդկանց վրա, ում ինքն է ընտրել որպես խորհրդական, կամ այդ խորհրդականները պետք է վերագնահատեն իրավիճակը՝ հասկանալու համար՝ կարո՞ղ են արդյոք իրենք ծառայել այդ վարչակազմին»,- ասել է Գաուդին:

Հանրապետականները քննադատել են նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ԱՄՆ հրավիրելու Թրամփի որոշումը:










































