Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադի բնակիչները բողոքի ակցիա են կազմակերպել հավի գների և իշխանությունների վարած քաղաքականության դեմ, սակայն ցույցը ճնշվել է իրավապահ մարմինների կողմից՝ գրում է lenta.ru-ն:
Թերթի տվյալներով՝ դժգոհությունը ծագել է մոտ երկու շաբաթ Աշգաբադի շրջանի Աբադանի շուկան: Շուկայում հավաքվածները սպասել են թռչնամսի, որը պետականորեն է վաճառվում և արժե 14 մանաթ: Այս անգամ մթերքը շրջանցել է պետական խանութը և երկու անգամ թանկ գնով հայտնվել մասնավոր վաճառակետերում:

Մարդիկ սկսել են բարձրաձայն բողոքել և փորձել են ներխուժել խանութներ: Բողոքը ձնագնդի եղանակով աճել և վերաճել է իշխանոթյունների դեմ ցույցի: 20 րոպե անց ցուցարարներին շրջապատել են քաղաքացիական հագուստներով տղամարդիկ: Մի քանի ցուցարարի ծեծել են և տարել ոստիկանության մեքենայով, մնացածները ցրվել են այն բանից հետո, երբ ծեծողներից մեկը բարձրաձայն գոռացել է՝ էլի՞ կան դժգոհողներ:





































