Tuesday, 30 06 2026
«Չեկիստները կնշանակեն» Պուտինի իրավահաջորդին
Կասեցվել է «Թամարա» ընկերության կաթնամթերքի արտադրության մի մասը
16:30
Լատվիայում ցանկանում են մինչև աշուն ԱԹՍ-ներից պաշտպանություն ստեղծել ՌԴ-ի և Բելառուսի հետ սահմաններին
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական ակադեմիայի նոր ճաշարանի բացմանը
Ռուսաստանում ուժի մեջ է մտել ԱՊՀ-ից և Վրաստանից բեռնատարների հեռագնաց վարորդների՝ մինչև 180 օրով մնալու մասին որոշումը
Սպասվում է առանց տեղումների եղանակ
Կրեմլը հաստատել է, որ ՌԴ-ն վառելիքի հնարավոր ներմուծման շուրջ բանակցություններ է վարում
Որպես անհետ կորած որոնվում է 34–ամյա Վահագ Մարտիրոսյանը
Վարչապետը շնորհակալություն է հայտնել ԵՄ անդամ պետություններին
Մահացել է Գյումրու բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը
Նիկոլ Փաշինյանը կմեկնի Իրան
Ի՞նչ է «թաքցնում» ռուս-ադրբեջանական տեղեկատվական պատերազմը
14:50
Investor Day 2026. LFG-ն միավորել էր միջազգային ներդրումային ընկերություններին, ֆինանսական հաստատություններին, ներդրողներին ու վերլուծաբաններին
Պայմանագրային զինծառայողը Վանաձորում օդաճնշիչ ատրճանակով կրակել է գետնին. ՔԿ
14:30
Բանկից բանկ ArcaPay փոխանցում՝ AEB Mobile-ով
14:20
Մոսկովյան պուրակը կբարեկարգվի. նվեր Երևանին` IDBank-ի 35-ամյակի առթիվ
Կորպորատիվ կառավարման համաժողովում ստորագրվել է համագործակցության հուշագիր
ՀՀ-ում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումների իրականացման կազմակերպությունների ընտրության մրցույթի մասին հայտարարություն
Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել ավելի քան 2 հազար զինծառայողի մասունք
Դադարեցվել է «Ազատություն թիվի»-ի հեղինակազորման վկայագիրը
13:30
Դոհայի հանդիպումը հնարավոր է՝ կարևոր լինի, հնարավոր է՝ ոչ. Թրամփ
13:20
«Դասարանից՝ ուղեծիր»․ Ucom-ի աջակցությամբ «Տիեզերք 1.0»-ը ներդրվում է Հայաստանի 15 դպրոցներում
Մոսկովյան պուրակը շուտով կներկայանա նոր և ժամանակակից տեսքով. քաղաքապետ
Ահռելի տեղաշարժ ունենք․ Ավանեսյանը՝ ՔՀԿ ներում գտնվող անձանց բուժօգնության բարելավման մասին
12:50
Մոնակոյում պայթյունի հետևանքով վիրավորվել են ուկրաինացի բիզնեսմենը և նրա ընտանիքի անդամները
Բոլոր մարտահրավերները հաջողությամբ անցանք․ Ավանեսյանը՝ արհեստականորեն տարածվող լուրերի մասին
12:30
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 1700-ը
Մեր նպատակն է 2028-ի հունվարի 1-ից 3 մլն մարդ ներառել ապահովագրության համակարգի մեջ․ Ավանեսյան
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն արտահանողներին կոչ է անում ակտիվորեն օգտվել առևտրային համաձայնագրերով նախատեսված արտոնյալ պայմաններից
Վրաստանը և Ղազախստանը ռազմավարական գործընկերներ դարձան

Տնտեսության մեջ կայունության և աճի իմպուլսներ են ձևավորվում

ՀՀ վիճակագրական կոմիտեն հրապարակել է 2018թ. հունիս ամսվա ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ-օպերատիվ ամփոփմամբ նախնական, հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները: Համաձայն ազգային վիճակագիրների՝ 2018թ. հունիսին նախորդ տարվա նույն ժամանակամիջոցի համեմատությամբ տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) կազմել է 9.6%: Մայիսի նկատմամբ աճը կազմել է 12.4%: Հունվար-հունիս ամիսներին՝ առաջին կիսամյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճը կազմել է 8.9%:

Նախորդ երկու ամիսների որոշակի անկումից հետո արձանագրվում է տնտեսական ակտիվության մեծացում: Տնտեսական աճն ապահովվել է հիմնականում գյուղատնտեսության ոլորտում արձանագրված 14%-անոց, ինչպես նաև ծառայությունների ոլորտում արձանագրված ավելի քան 21%-անոց աճերի շնորհիվ: Տնտեսության մյուս՝ գրեթե բոլոր ոլորտներում նույնպես զգալի աճ է արձանագրվել: Մասնավորապես, էլեկտրաէներգիայի արտադրությունը աճել է գրեթե 11%-ով, արդյունաբերությունը՝ 5.6%-ով, շինարարությունը՝ ավելի քան 4%-ով, արտաքին առևտրաշրջանառության մեջ արտահանումը՝ ավելի քան 6.7%-ով, ներմուծումը՝ գրեթե 21%-ով: Անկում է գրանցվել միայն միջին ամսական անվանական աշխատավարձերի առումով թե՛ պետական և թե՛ մասնավոր հատվածներում, սակայն դա պայմանավորված է Ազգային վիճակագրական կոմիտեի կողմից հաշվառման մեթոդաբանության փոփոխությամբ:

Նշենք, որ բոլոր ուղղություններում աճ է արձանագրվել նաև հունվար-հունիս կիսամյակի կտրվածքով: Մասնավորապես, արդյունաբերության ոլորտում աճը կազմել է մոտ 4%, գյուղատնտեսական համախառն արտադրանքի աճը՝ 5.5%, շինարարության ծավալների աճը՝ 13.5%, առևտուրն աճել է ավելի քան 9%-ով, ծառայությունները՝ գրեթե 20%-ով: Թերևս ամենափոքր աճն արձանագրվել է էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտում՝ 1.1%: Արտաքին առևտրաշրջանառության աճը մոտեցել է 30%-ի: Ընդ որում, արտահանումն աճել է 20, իսկ ներմուծումը՝ շուրջ 34%-ով: 1.1%-ով բարձրացել է պետական հատվածում աշխատողների աշխատավարձը, 5.5%-ով՝ մասնավոր հատվածի: Այդ ֆոնի վիա սպառողական գների ինդեքսը կազմել է 2,4%, ինչը թույլատրելիի գրեթե միջնամասում է:

Տնտեսության վիճակը բնութագրող նման ցուցանիշների առկայությունը վկայում է այն մասին, որ ապրիլ-մայիս ամիսների հեղափոխական զարգացումները թերևս պայմանավորված հասարակության կողմից ձևավորված դրական սպասումներով. ոչ միայն անկումային միտումներ չեն զարգացել, այլև կայունության ու աճի իմպուլսներ են ձևավորվել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում