Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն խոստացել է, որ երկրի դրոշը պետք է բարձրացվի Դոնբասի բոլոր բնակավայրերի վրա։

Նման հայտարարություն է նա արել, հիշելով, որ չորս տարի առաջ այս օրերին ուկրաինական ուժայինները Լուգանսկի շրջանի երեք քաղաք էին գրավել. Սևերոդոնեցկը, Լիսիչանսկը և Ռուբեժնին։
«Համոզված եմ, ուկրաինական կապույտ–դեղին դրոշը կծածանվի Դոնետչինայի և Լուգանշչինայի բոլոր գյուղերւմ ու քաղաքներում»,– գրել է նա իր Facebook–ում։








































