Բեյոնսեն հայտ է ներկայացրել աշխարհի ամենահայտնի կառույցներից մեկում հոլովակ նկարահանելու համար:

Մի քանի շաբաթ առաջ Բեյոնսեն և Ջեյ Զին հերթական անգամ հաճելիորեն զարմացրել են իրենց երկրպագուներին: Նրանք հանրությանն են ներկայացրել նոր տեսահոլովակ՝ «Apeshit» երգի հիման վրա, որը նկարահանել են Լուվրում: Պարեր միլիոնավոր դոլարներ արժեցող նկարների և արձանների միջև, և իհարկե՝ հիասքանչ Բեյոնսեն և Ջեյ Զին: Սակայն նրանք որոշել են սրանով կանգ չառնել և հաջորդ նկարահանման համար ընտրել են Կոլիզեյը՝ ամենահայտնի կառույցը Իտալիայում և ամենահներից մեկը՝ աշխարհում:

Երգչուհին հայտ է ներկայացրել Իտալիայի մշակույթի նախարարությանը, որպեսզի նկարահանումներ իրականացնելու իրավունք ստանա, սակայն առաջին անգամ նրան մերժել են: Բին չի վշտացել և երկրորդ հայցն է ներկայացրել: Անկասկած շուտով նա կստանա ցանկալի թույլտվությունը:











































