Այս տարի բերքի առումով պահանջարկը շատ է և ամեն անգամ ավելացվում է մարզային աշխարհագրությունը և գյուղացիների քանակը։ Արդեն մոտ 150 գյուղացի գյուղմթերքի շուկայից օգտվում է։ Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը։
Փոխնախարարի խոսքով՝ այս տարիների ընթացքում եղել են դեպքեր, երբ վերավաճառողները ևս ցանկացել են գյուղմթերքի շուկայում տեղ ունենալ ու վաճառք իրականացնել, քանի որ տեղերը անվճար են, բայց նախարարությունը կարողանում է այդ խնդիրը լուծել։
Այս տարվա բերքի որակի, քանակի առումով փոխնախրարը նշեց, որ բավական լավ պատկեր ունենք, արդեն 100 հազար տոննա պտուղ բանջարեղեն է արտահանվել նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 60 հազար տոննայի համեմատ։ «Միայն ծիրանն այս տարի արդեն 48 հազար տոննայից ավել արտահանվել է և դեռ շարունակվում է։ Արտահանումն այս տարի բավական լավ է»,-ասաց փոխնախարարը։
Վերջինս մեզ հետ զրույցու նաև անդրադարձավ կաթ մթերողների բողոքին, մսի իրացման խնդիր ունեցող գյուղացիների խնդրին։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում








































