Հուլիսի 20-ին նշվեց մարդու՝ Լուսինը նվաճելու 49-րդ տարեդարձը։ Դրանից ի վեր NASA-ն դադարեցրել է այնտեղ առաքելություններ ուղարկել, սակայն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ցանկանում է վերականգնել ծրագիրը։
Դա նախ կհանգեցնի նրան, որ ամերիկացիներն առավելություն կստանան տիեզերական և տնտեսական ոլորտում, ինչը կամրապնդի երկրի դիրքը միջազգային ասպարեզում։

Բացի այդ, Լուսնի վրա մեծ քանակությամբ հելիում-3-ի իզոտոպ է գտնվում, որը թույլ է տալիս մաքուր և անվնաս միջուկային էներգիա արտադրել։ Առանց թափոնների և շրջակա միջավայրին վնասելու միջուկային էներգիայի շնորհիվ երկիրը կհարստանա։
Վերջին պատճառն էլ այն է, որ Լուսնի յուրացումը կնախապատրաստի Մարսի գաղութացումը։








































