ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի կարող հավատալ այն բանին, որ իր նախկին փաստաբան Մայքլ Քոենը իր հետ զրույցը գաղտնի ձայնագրել է։ Զրույցում քննարկվել է Playboy-ի մոդելին վճարելու հարցը։ Այս մասին հաղորդում է Media ITE-ն։
Կայքի տվյալներով՝ Թրամփը «վատ է արձագանքել» այդ գաղտնի ձայնագրության գոյության մասին իմանալով։
Թրամփն ասել է, որ չի կարող հավատալ, որ Քոենն այդպես է վարվել։
Ձայնագրությունն FBI-ն առգրավել է Քոենի գրասենյակի խուզարկության ժամանակ։









































