Wednesday, 22 07 2026
Լայնածավալ ճանապարհաշինական ծրագրեր Գյումրիում
Կամավոր հանձնվել են ինքնաձիգներ, նռնակներ և զինամթերք
Սփյուռքում ապրող հայ երեխան պետք է կապված լինի Հայաստանի հետ՝ սովորելով հայերեն. Արթուր Մարտիրոսյան
Ուսումնասիրվել են բուժառուների իրավունքների ապահովմանն առնչվող հարցեր․ Պաշտպանը՝ Սյունիքի նյարդահոգեբուժական դիսպանսերում
00:00
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
ՊՆ N զորամասի զինծառայող է մահացել
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում․ Երևանի քաղաքապետարան
Անձնագիրը պետք է հարազատության զգացում փոխանցի․ ՆԳ նախարար
Վենետիկում քննարկվել են Հայաստանի և Իտալիայի տնտեսական համագործակցությունն ընդլայնելու հեռանկարները
Ձերբակալվել է ապօրինի զենք և զինամթերք պահելու ու կրելու մեջ կասկածվող երկու անձ
Անրի Վեռնոյի փողոցում երթևեկությունը կդառնա միակողմանի
Հրդեհ՝ Նազարբեկյան թաղամասում․ տեղում է 2 մարտական հաշվարկ
Փրկարարները «Կարմիր Սար»-ում հայտնաբերել են զբոսաշրջիկին
Գարիկ Սարգսյանը դադարեցնում է Վեդի համայնքի ղեկավարի լիազորությունները
22:00
Տեխնոլոգիական առաջընթացի նոր վտանգները
21:50
Հայ ըմբիշները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Ոչինչ չի խանգարում, որպեսզի Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություններ հաստատեն
21:30
Թեհրանը հուսահատորեն հանդիպում է փնտրում․ Թրամփ
Ադրբեջանի զորքերը Հայաստանում խոչընդոտ են ԹՐԻՓՓ-ին
21:09
Հայկ Մինասյանը՝ աշխարհի չեմպիոն
Իրանը «կանցնի հարձակմա՞ն»
Ադրբեջանից մատակարարումներն ամրապնդում են Հայաստանի էներգետիկ անվտանգությունը․ Ալիև
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով հաղորդում է ներկայացրել դատախազություն
20:30
Ումերովը Վաշինգտոնում Ուկրաինայի դեսպանի պաշտոնի հիմնական թեկնածուներից է
20:10
Զելենսկին քննարկել է Բելառուսի տարածքից Կիևի ուղղությամբ հնարավոր հարձակումը
Սիսիանում գտնվող 0,0451 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքին
Օզգյուր Օզելը հայտարարել է նոր կուսակցություն ստեղծելու մասին
Վանաձորի ղեկավարը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ
19:30
Թրամփը պատրաստում է նոր մաքսատուրքեր տասնյակ երկրների դեմ
Քննչական կոմիտեի նախագահը հանդիպել է նորանշանակ քննիչներին

Նիկոլ Փաշինյանի դիպուկ պատասխանը ռուսական սադրանքին

Բոլորս ենք հասկանում, որ ՌԴ-ն, որպես գերտերություն, ունի հնարավորություն թույլ չտալու պատերազմի վերսկսումը մեր տարածաշրջանում։ «Կարծում եմ՝ բոլորս ենք հասկանում, որ ՌԴ-ն, որպես գերտերություն, ունի հնարավորություն թույլ չտալու պատերազմի վերսկսումը մեր տարածաշրջանում, և ես չեմ կարող հավատալ, որ Հայաստանի ռազմավարական գործընկեր և բարեկամ Ռուսաստանն իր լծակները չի օգտագործի տարածաշրջանում ռազմական գործողությունների վերսկսումը թույլ չտալու համար։ Ես չեմ կարող դրան հավատալ։ Էլի եմ ասում, ես համոզված եմ և կարծում եմ՝ բոլորս գիտենք, որ Ռուսաստանը կարող է թույլ չտալ պատերազմը, հետևաբար, ես չեմ կարող հավատալ, որ Ռուսաստանը թույլ կտա պատերազմը, կամ Ռուսաստանը չի օգտագործի իր լծակները Ադրբեջանին սադրանքից հետ պահելու համար»,- ասել է Փաշինյանը։

Առաջին հայացքից կարող է թվալ, որ Նիկոլ Փաշինյանն արժևորում է Ռուսաստանի տարածաշրջանային դերակատարությունը՝ նրան հիմնական դերակատարություն վերապահելով Արցախյան հակամարտության մենեջմենթի գործում։ Այդ դիրքորոշումն օբյեկտիվորեն բխում է ռեալ պոլիտիկից և, ըստ էության, վիճարկման ենթակա չէ՝ անկախ այն հանգամանքից, թե մեզնից յուրաքանչյուրն ինչ վերաբերմունք ունի Մոսկվայի քաղաքականության հանդեպ։

Մյուս կողմից՝ Նիկոլ Փաշինյանի այսօրվա շեշտադրումը միանգամայն այլ ենթատեքստ ունի՝ հատկապես աշխարհաքաղաքական ներկա համատեքստում, երբ Ադրբեջանը հետևողականորեն նախապատրաստվում է նոր պատերազմի, իսկ ռուսաստանյան ԶԼՄ-ներն ու փորձագիտական սեգմենտը, ոչ առանց Կրեմլի գիտության, լայնածավալ կամպանիա են սկսել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ։ Ակնհայտ է, որ Ռուսաստանի իշխանության վերնախավում անվստահություն կա Հայաստանի նոր կառավարության հանդեպ, ինչն ավելի է խորացել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին Նիկոլ Փաշինյանի մասնակցությունից հետո։ Ռուսական քարոզչության ենթատեքստում մոտավորապես այն թեզն է, որ պետք է պատժել «անհնազանդ» Հայաստանին, բացահայտ խոսվում է, այսպես կոչված, ուկրաինական սցենարի մասին։ Մեր պարագայում «ուկրաինական սցենարը» ենթադրում է, որ Ադրբեջանը պատերազմ պետք է սանձազերծի Հայաստանի դեմ՝ Ռուսաստանի հրահրմամբ։ Խոշոր հաշվով՝ սա կլինի Մոսկվայի վրեժը հայկական հեղափոխությունից․ ակնհայտ է, որ հետհեղափոխական երկու ամիսներին ռուսական էլիտան չկարողացավ ադապտացվել նոր իրողություններին, ու արժանապատիվ գործընկերային հարաբերություններ հաստատելու Երևանի ձգտումները բախվում են ռուսական վասալության ռեժիմը պահպանելու Մոսկվայի համառությանը։

Այս համատեքստում խիստ հավանական է թվում, որ Ռուսաստանը սադրանք է նախապատրաստում Հայաստանի դեմ, ինչի կանխմանն էր ուղղված Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարությունը, ինչը, ի դեպ, ասուլիսում հնչեց մի քանի անգամ։

Նիկոլ Փաշինյանի խոսքից կարելի է միանշանակ եզրակացնել, որ Ադրբեջանը երբեք չի հանդգնի պատերազմ սկսել Հայաստանի դեմ, եթե չունի թույլտվության «թուղթ» Մոսկվայից։

Հայաստանի վարչապետը Ռուսաստանի իշխանությանը դրեց շատ նուրբ իրավիճակի մեջ։ Մի կողմից Ռուսաստանի ղեկավարությունը չի կարող հերքել, որ ինքն է իրականացնում Ղարաբաղյան հակամարտության, այսպես կոչված, մենեջմենթը ու նույնիսկ պետք է շոյվի այն փաստից, որ Հայաստանի վարչապետն առանձնահատուկ և ըստ արժանվույն է գնահատել Մոսկվայի տարածաշրջանային դերակատարությունն ու ազդեցությունը, մյուս կողմից՝ Փաշինյանը հնարավոր պատերազմի քաղաքական պատասխանատվությունն ամբողջովին դրեց Մոսկվայի վրա՝ փորձելով կանխել ռուս-ադրբեջանական հնարավոր սեպարատ, ստվերային համաձայնությունները։

Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարությունը, անշուշտ, նոր ակցենտ է Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ, որովհետև Հայաստանը ոչ միայն իր հավատարմությունն է հայտնում հայ-ռուսական դաշնակցային հարաբերություններին, այլ նաև Մոսկվային հիշեցնում է մեր երկրի հանդեպ իր պարտավորությունների մասին։ Սա Հայաստանի նոր կառավարության, այսպես կոչված, ռուսական քաղաքականության նոր շեշտադրումներից մեկն է, որն ուղղված է հայ-ռուսական հարաբերությունները միջպետական հարաբերությունների հարթություն տեղափոխելուն։

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում