Wednesday, 01 07 2026
Տալլինում կանցկացվի Made in Armenia Expo ցուցահանդեսը
Հայտնի է Ղազախստանի արտահերթ խորհրդարանական ընտրությունների օրը
Հայկական ծնեբեկի առաջին խմբաքանակն արտահանվել է Սինգապուր, իրականացվել է նաև ծիրանի փորձնական արտահանում
15:50
Բրազիլիան կօգնի Վենեսուելային վերականգնելու քաղաքները երկրաշարժից հետո
Անհրաժեշտ է խստացնել պատժաչափն ընտրակաշառք տվողների և ստացողների համար․ Ալեքսանյան
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ–ի նախկին տնօրենը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի հափշտակության մեջ. շուրջ 30 մլն դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է
Միայն ՀՀ քաղաքացիությունը չպետք է լինի հիմք ընտրություններին մասնակցելու համար․ նոր նախագիծ
15:30
ԵՄ ավիացիոն անվտանգության գործակալությունը կոչ է արել ավիաընկերություններին խուսափել Իրանի տարածքով թռիչքներից
Խստացվում է ինքնակամ կառույցների օրինականացումը․ ի՞նչ է առաջարկվում նոր նախագծով
Փաշինյանն ու Միշուստինը քննարկել են տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության արդիական հարցեր
Ազգային գիտակցության բարձրացում․ բոլոր բնակավայրերի մուտքերի մոտ տեղադրվելու է ՀՀ պետական դրոշը
15:10
Տարեսկզբից ռուսները խոցել են շուրջ 64 հազար ուկրաինական ԱԹՍ-ը
Թուրքիա-Եվրամիություն համագործակցությունը Ադրբեջանի համար «ուղենշայի՞ն կլինի»
14:50
Իսրայելցի նախարարը հայտարարել է Գազայի հատվածի ամբողջ տարածքը վերահսկելու Իսրայելի մտադրության մասին
Բնական գազի սակագները կմնան անփոփոխ
14:30
Չինաստանը կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին կյանքի կոչել ձեռք բերված համաձայնությունը
Կսպասեմ բոլորիդ այսօր՝ ժամը 18:00-ին, «Դինամո» մարզական համալիրում. քաղաքապետ
14:10
Իսպանիայում անոմալ շոգը 900 մարդու կյանք է խլել
Աննա Վարդապետյանն ուղերձ է հղել Դատախազության աշխատողի օրվա առթիվ
13:50
Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Հայաստանի բանկերը սահմանափակել են ռուբլով դեպոզիտները. РБК
IMEI համարների գրանցման համակարգ. ի՞նչ է փոխվելու և ինչո՞ւ է դա կարևոր
13:30
ԱՄՆ-ն Իրանի դեմ գործողությունների ընթացքում մոտ 5 հազար թռիչք է կատարել Եվրոպայի ռազմակայաններից. Ռյուտե
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանադայի վարչապետին
13:10
Չինաստանում 5,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
13:00
Ճամփորդիր առանց սահմանների․ Ucom-ը ներկայացնում է նոր uTravel փաթեթները
12:50
Մոդին Փեզեշքիանի հետ զրույցում վերահաստատել է Հորմուզի նեղուցում նավարկության ազատության կարևորությունը
Արդարությունը և արդարադատությունը ճեղք ունեն լեգիտիմության, այսինքն՝ ժողովրդի հետ․ վարչապետ
Տիգրան Վիրաբյանը՝ ԿԳՄՍ փոխնախարար
Նոր համաձայնագիր․ Երևանն ու Աստանան միմյանց հողատարածքներ են հատկացնելու
12:30
Ֆրանսիայի հաջորդ նախագահի ընտրությունները տեղի կունենան ապրիլի 18-ին. France24

Աջ ղեկով մեքենաների ներմուծման արգելքը օգո՞ւտ, թե՞ վնաս է բերում Հայաստանին

Ավտոներկրողների համար առ այսօր հասկանալի չի դառնում նախորդ կառավարության ընդունած որոշումը, որով արգելվեց աջ ղեկով մեքենաների ներկրումը Հայաստան։

Կառավարության այդ որոշման համար որպես հիմնավորում նշվում էր աջ ղեկով մեքենաների մասնակցությամբ վթարների թիվը, Հայաստանի երթևեկության աջակողմյա լինելը։ Արդյունքում արդեն 4 ամիս է՝ աջ ղեկով մեքենաների ներմուծումն արգելվել է, բայց իրականում ոչ մի պատկեր չի փոխվել։ Ոչ էլ դրա արդյունավետության մասին որևէ վիճակագրություն է ներկայացվել։ Ստեղծված վիճակում, ավտոներկրողների պնդմամբ, Հայաստանը բացի վնասից, որևէ օգուտ չի ստացել առ այսօր։ Իսկ օգուտը Հայաստանի փոխարեն ստանում է Վրաստանը։ Հայաստանցի ավտոներկրողները ներմուծում են աջ ղեկով մեքենաներ, Վրաստանում փոխում են ղեկը, 500-1200 ԱՄՆ դոլար վճարում ղեկը փողող վրացուն, Վրաստանից գնում բոլոր անհրաժեշտ պահեստամասերը և նոր միայն որպես ձախ ղեկով մեքենա այն Հայաստանում մաքսազերծվում է։

Ավտոներկրողների խոսքերով՝ Վրաստանում ղեկը փոխելու գործընթացն այնքան պահանջված է, որ հերթեր են գոյանում, և մեկ մեքենայի ղեկը փոխելու համար մոտ 1 ամիս ժամանակ է պահանջվում։ «Սա էր, հա, իրենց օգուտը։ Ինչի ենք մենք այդքան փող տանում տալիս վրացիներին։ Կարող էինք չէ, այդ փողը Հայաստանին տալ։ Թող թույլ տային՝ աջ ղեկով մեքենաները բերեինք, Հայաստանում ղեկը փոխեինք, ու նոր թույլ տային վաճառել դա։ Դրա արդյունքում և՛ մարդիկ գործ կունենային, և՛ փողը Հայաստանում կշրջանառվեր, բյուջե լրացուցիչ գումար կգնար։ Բայց հիմա ես շատ ներկրողներ գիտեմ, որ արդեն գնացել են Վրաստան և այնտեղ են գործունեություն ծավալում։ Հիմա դրանից Հայաստանը ի՞նչ է շահում։ Ոչ մի բան։ Միայն վնաս»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ավտոներկրողներից մեկը` հավելելով, որ Հայաստանը միայն այս մասով չէ, որ վնասներ է կրում։ Վնասներից մեկն էլ այն է, որ Ղազախստանից, Ուկրաինայից գալիս են Հայաստանից մեքենաներ են տանում, քանի որ ԵԱՏՄ գործող օրենքով Հայաստանում մաքսազերծված մեքենան կարելի է գրանցել և շահագործել այդ երկրներում։ «Հայաստանը դարձել է իրականում տրանզիտ երկիր, ներմուծում ենք և արտահանում, դա իրականում լավ է, բայց վերջին շրջանում մեզ այդ երկրներից ներկրողներ, գնորդներ են մոտենում, մեքենա են ուզում։ Ասում ենք՝ մեքենան Վրաստանում է, ղեկը փոխողի մոտ, մեկ ամիս սպասեք, կփոխենք, կբերենք, իրենք ասում են՝ ոչ։ Չեն սպասում և գնում են ուրիշ երկրից մեքենա գնելու»,- ասաց մեր զրուցակիցը՝ նշելով, որ իրենք կոնկրետ առաջարկ ունեն նոր կառավարությանը։ «Կան տարբերակներ, որոնք կոնկրետ օգուտ կբերեն երկրին, բյուջեին։ Ճանապարհներից մեկը Հայաստան աջ ղեկով մեքենաների ներմուծման համար կրկնակի մաքսատուրք սահմանելն է։ Թող 500 ԱՄՆ դոլորի փոխարեն աջ ղեկի համար 1000 դոլոր մաքսատուրք սահմանեն։ Թող այդ գումարը գնա բյուջե։ Մենք այսպես թե այնպես նույնքան գումար տալիս ենք վրացուն ղեկը փոխելու համար։ Ճանապարհներից մյուսը այն է, որ թույլատրեն աջ ղեկով մեքենաները ներմուծենք, ժամանակ տրամադրեն ղեկը փոխել Հայաստանում և նոր միայն շահագործել կամ վաճառել։ Երրորդ տարբերակն այն է, որ թույլատրեն աջ ղեկով մեքենաների մաքսազերծումը, 30-40 օր ժամանակ տրամադրեն այն արտահանելու համար։ Եթե մեքենան արտահանվելու է, ապա թույլատրեն դա անել աջ ղեկով, իսկ եթե մնալու է երկրի ներսում, ապա ղեկը փոխվի։ Թող թույլ տան բիզնեսը աշխատի։ Այս կարծիքին են ներկրողների հիմնական մասը»,- ասաց մեր զրուցակիցը։

Տրանսպորտի, կապի, տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Արմեն Փամբուխչյանը, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով աջ ղեկով մեքենաների ներմուծման արգելքի հնարավոր փոփոխությանը, նշեց, որ այս պահին որոշումը վերանայելու վերաբերյալ որևէ քննարկում չկա, սակայն իրենք բաց են ցանկացած ներկրողի հետ հանդիպման, քննարկումների համար։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում