Վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովը սկսել է քննարկումներ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների շուրջ, որի աշխատանքները կշարունակվեն հետագայում ավելի լայն ֆորմատով, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Լրագրողի դիտարկմանը, թե հանձնաժողովը ներկայացրել է փակ ցուցակներով համամասնական ընտրակարգի մոդելը, Փաշինյանն արձագանքեց, որ հանձնաժողովի ներկայացրածը «նախագծի նախագիծ է» և քննարկումները դեռ առջևում են:
«Ինքս որևէ սցենար չեմ բացառում: Մեզ համար կարևոր է, որ ընտրությունների արդյունքում ձևավորված խորհրդարանը լինի լիարժեք լեգիտիմ»,- ավելացրեց Փաշինյանը:









































