Հարավային Կորեայի նախկին նախագահ Պակ Կըն Հեն, որը ազատազրկվել էր 24 տարով, հուլիսի 20-ին ևս 8 տարի ազատազրկում է ստացել, – հաղորդում է onhap News Agency-ն:
Սեուլի դատարանը նրան մեղավոր է ճանաչել երկու քրեական գործերով. պետական միջոցների մսխում և կաշառակերություն: Դատարանը նաև տուգանել է նրան 3,3 միլիարդ կորեական վոնի չափով (մոտ 2,91 միլիոն դոլար):

Գործակալությունը նշում է, որ դատախազները նրա համար 15 տարի են պահանջել: Ինքը՝ նախկին նախագահը, դատին ներկա չի եղել: Նա նախկինում ևս բոյկոտել է բոլոր դատական նիստերը, քանի որ դրանք համարում է «քաղաքականապես մոտիվացված»:
Պակ Կըն Հեին ձերբակալել են 2017 թվականի ապրիլին՝ իմպիչմենտ հայտարարելուց հետո: Նրան մեղադրանք են առաջադրել 18 կետերով, այդ թվում կոռուպցիա, պետական գաղտնիքի հրապարակում և լիազորությունների չարաշահում:











































