ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապագայում պատրաստվում է հանդիպել Մարտի 1-ի զոհերի հարազատների հետ: Հրավիրված մամուլի ասուլիսում Նիկոլ Փաշինյանը հույս հայտնեց, որ դա տեղի կունենա այն պայմաններում, երբ ինչ-որ արդյունքներ արձանագրած կլինեն:
«Չնայած, ցանկացած պահի էլ այդ հանդիպումը կարող է տեղի ունենալ: Բոլորի հետ շատ լավ հարաբերություններ ունենք: Եթե ցանկություն ունեն ինձ հանդիպելու, ես որևէ խնդիր չեմ տեսնում, կկազմակերպենք»,- ասաց վարչապետը:









































